Ուրախությամբ ուզում ենք հայտնել, որ ԻմԴպրոցը նշում է իր գործունեության 3 տարին։ Շնորհավորում ենք և՛ ԻմԴպրոց թիմին, և՛ մեր բոլոր օգտատերերին այս հրաշալի օրվա առթիվ։

Այսօր հպարտությամբ կարող ենք փաստել, որ ԻմԴպրոցը ոչ միայն կայացել է, այլև կարողացել է գտնել իր ուրույն տեղը ՀՀ կրթական համակարգում։ «ԻմԴպրոց» կայքը դարձել է անփոխարինելի, բազմաֆունկցիոնալ ինտերնետ ռեսուրս դպրոցականների, ուսուցիչների, ինչպես նաև ծնողների համար:

Շնորհակալ ենք մեր բոլոր օգտատերերին, գործընկերներին այս երեք տարվա ընթացքում մեր կողքին լինելու և մեզ աջակցելու համար:

Մեր գրանցած հաջողությունները պարտավորեցնում են մեզ ավելի լավ աշխատել և վստահ քայլերով շարժվել առաջ:

happy-birthday-post

 

Հրապարակված է