Սպասված մրցույթներ ԻմԴպրոցի կողմից

Սիրելի աշակերտներ,

Այս կիսամյակն ավարտենք ուրախալի նորությամբ։ 

ԻմԴպրոցը հրավիրում է ձեզ մասնակցելու հետաքրքիր և անակնկալներով լի մրցույթների։

Շտապեք մասնակցել դեկտեմբերի 3-8-ը կայանալիք օնլայն մրցույթներին, փորձեք ձեր ուժերը և միգուցե հենց դուք կդառնաք մրցույթի հաղթող։

Հաղթող կճանաչվեն մրցութային առաջադրանքներից լավագույն արդյունք ցուցաբերած երեխաները, այսինքն այն երեխաները, ովքեր ամենաբարձր միավորներն են հավաքել և ամենաարագը լուծել։

Յուրաքանչյուր առարկայից հաղթող ճանաչված աշակերտը կստանա արժեքավոր մրցանակ և հաճելի անակնկալ։ Մրցույթի բոլոր մասնակիցները, անկախ ցուցաբերած արդյունքից, կստանան մասնակցության վկայականներ։

Մրցույթները նախատեսված են հետևյալ առարկաների և դասարանների համար՝

  • Մաթեմատիկա 5

  • Մաթեմատիկա 6  

  • Մաթեմատիկա 7

  • Հայոց լեզու 7-8

  • Ֆիզիկա 10-12

Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած աշակերտ, ով գրանցված է imdproc.am կայքում և ունի «Իմ+» բաժանորդագրություն։

Սիրելի երեխաներ, այսօրվանից սկսեք լուծել «ԻմԴպրոց» կայքի առաջադրանքները, որպեսզի մրցույթին մասնակցեք առավել պատրաստված և բաց չթողնեք հաղթելու ձեր հնարավորությունը: Մրցույթի առաջադրանքները լինելու են կայքի համանման առաջադրանքներից, այնպես որ, շտապե՜ք:

Հետևեք ԻմԴպրոցի նորություններին, որպեսզի բաց չթողնեք նշված մրցույթների մանրամասները։

 

Շտապեք մասնակցել՝ լրացնելով հետևյալ հայտը։
Բոլորին մաղթում ենք հաջողություն :)

Հրապարակված է