Մրցույթի մասնակցության մանրամասներ

Սիրելի՜ ԻմԴպրոցականներ,

Ձեզ արդեն տեղեկացրել ենք փետրվարի 5-ին և 6-ին կայանալիք առցանց մրցույթների մասին։ Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին մրցույթը կանցկացվի «Մաթեմատիկա 3» և «Մայրենի 3» առարկաներից, փետրվարի 6-ին՝ «Ռուսաց լեզու 3»։

Մասնակցել ցանկացող բոլոր աշակերտները պետք է հետևեն այս կարևոր քայլերին՝

1. Գրանցվեք imdproc.am կայքում որպես դպրոցական, եթե դեռևս գրանցված չեք,

2. Մինչև փետրվարի 5-ը ձեռք բերեք «ԻՄ+» բաժանորդագրություն, այլապես չեք կարողանա մասնակցել մրցույթին,

3. Արդեն հայտարարված մրցութային օրը՝ ժամը 10:00-ից մինչև 23:00-ը, մուտք գործեք կայքի «Առարկաներ» բաժին, ընտրեք «Մրցույթ Մաթեմատիկայից 3», կա՛մ «Մրցույթ Մայրենիից 3», կա՛մ «Մրցույթ Ռուսաց լեզվից 3» առարկան, և սկսեք լուծել թեսթը՝

  • «Մաթեմատիկա 3» - կարող են մասնակցել միայն 3-րդ դասարանի աշակերտները,
  • «Մայրենի 3» - կարող են մասնակցել միայն 3-րդ դասարանի աշակերտները,
  • «Ռուսաց լեզու 3»- կարող են մասնակցել միայն 3-րդ դասարանի աշակերտները,

4. Մրցութային առաջադրանքները լուծելու համար սեղմեք «Սկսել թեսթը» կոճակը և հիշեք՝ թեսթը սկսելուն պես կունենաք սահմանափակ ժամանակ, իսկ թե որքան՝ նախապես նշված կլինի թեսթի նկարագրում,

5. Եթե տեխնիկական խոտանների պատճառով թեսթը ընդհատվի, ապա շարունակելու համար վերադարձեք «Առարկաներ» բաժին, սեղմեք ձեր մրցութային առարկայի վրա, այնուհետև «Շարունակել թեսթը» կոճակը և դուք կվերադառնաք թեսթի այն վարժությանը, որտեղ ընդհատվել էր այն։ Արդեն լուծված վարժությունների պատասխանները պահպանվում են։ Հիշեք նաև, որ այդ ընթացքում թեսթին տրված ժամանակը կանգ չի առել:

Նման խնդիրներից խուսափելու համար խնդրում ենք թեսթը լուծել կայուն ինտերնետային կապ ունեցող սարքով:

6. Առաջադրանքները կատարեք ձեր պրոֆիլից, ինքնուրույն, առանց որևէ մեկի օգնության, քանի որ առաջին փուլը հաղթահարած մասնակիցները եզրափակչում իրենց ուժերը փորձելու են Cityzen-ում՝ տրամաբանական խնդիրներ լուծելով:

Հիշե՛ք, որ  ԻմԴպրոցը շատ է կարևորում արդարության և թափանցիկության սկզբունքը ու ցանկանում է, որ հաղթի արժանին։

Բոլոր հարցերը կարող եք հղել info@imdproc.am էլհասցեին կամ զանգահարել նշված հեռախոսահամարով՝ +374 98 496919:

Շտապեք մասնակցել՝ լրացնելով հետևյալ հայտը, եթե դեռ չեք լրացրել այն:

Բոլորին հաջողություն ենք մաղթում ։)

*Ի գիտություն՝ «ԻմԴպրոց» կայքը մրցույթի ընթացքում մասնակիցների տեխնիկական պատրաստվածության և առաջացած խոտանների հետ կապված հարցերում պատասխանատվություն չի կրում:

Հրապարակված է