Անակնկալներ «ԹՈՓ» բաժնի առաջատարներին ԻմԴպրոցի և Փոքրիկ Էյնշտեյնի կողմից

Սիրելի՜ ԻմԴպրոցականներ,

Մենք գիտենք, որ դուք շատ սիրում եք անակնկալներ, նվերներ ու խրախուսումներ։ Իսկ մենք սիրում ենք ձեզ ուրախացնել և անընդհատ նոր ու հետաքրքիր միջոցառումներ կազմակերպել։

Եվ ուրեմն, սիրելի երեխաներ, ԻմԴպրոցը «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության թանգարանի հետ համատեղ ձեզ համար հետաքրքիր մրցույթ է կազմակերպել։ Իսկ մրցույթի հաղթող դառնալու համար ունենք ընդամենը 2 կանոն, որոնք այնքա՜ն պարզ են.

  1. Գրանցված լինել «ԻմԴպրոց» կայքում,
  2. Ապրիլի 1-ից մինչև ապրիլի 25-ը հավաքել շատ-շատ «ԹՈՓ» միավորներ (հիշում եք չէ՞, որ «ԹՈՓ» միավոր ստանում եք, երբ լուծում եք ձեր դասարանի համար նախատեսված առաջադրանքները)։

Ապրիլի 1-25-ը ամենաշատ «ԹՈՓ» միավորներ հավաքած 25 աշակերտներ որպես մրցանակ կայցելեն Փոքրիկ Էյնշտեյն գիտության զարմանալի աշխարհ, նաև կստանան հավաստագրեր։ Փոքրիկ Էյնշտեյնում հաղթողները անձամբ կփորձարկեն թանգարանում ներկայացված ցուցանմուշները, կվայելեն գիտության զարմանահրաշ երևույթները։

Դե ինչ, սիրելի՛ ԻմԴպրոցական, սկսիր լուծել առաջադրանքներ հենց այս պահից, որ դու լինես հաղթողներից մեկը։

poqrik-einstein1

poqrik-einstein2

Բայց այսքանով անակնկալները չեն ավարտվում։ Մրցանակ կստանան նաև ապրիլի 1-ից մինչև 25-ն ամենաշատ «ԹՈՓ» միավոր հավաքած 2 դասարաններ, իսկ  մրցանակներն են գիտափորձեր իրականացնելու համար անհրաժեշտ պարագաներ, որոնք տրամադրում է Փոքրիկ Էյնշտեյնը։

Ամենաշատ «ԹՈՓ» միավորներ հավաքած դասարանը կստանա «Ջին կոլբայի միջից» գիտափորձի հավաքածուն, որի նյութերը բավականացնում են առնվազն 3 անգամ փորձը կրկնելու համար։ 2-րդ ամենաշատ «ԹՈՓ» միավոր հավաքած դասարանը կստանա «Կախարդական բյուրեղ» և «Կրակների տիրակալը» գիտափորձերի հավաքածուն։

poqrik-einstein3

Բոլորին հաջողություն ենք մաղթում։

Սիրով՝ ԻմԴպրոց թիմ։


*Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011 290 290 հեռախոսահամարով կամ գրել մեր էլփոստին՝ info@imdproc.am:

Հրապարակված է