Իմ+ բաժանորդագրություն + հայտորոշիչ թեստ

Սիրելի ԻմԴպրոցականներ,

Մեր ամառային անակնկալները շարունակվում են։

Այսօրվանից սկսած, 10 օր, բոլոր այն աշակերտները, ովքեր ձեռք կբերեն «Իմ+» բաժանորդագրություն կես տարի կամ 1 տարի ժամկետով, կստանան նվեր դիագնոստիկ (հայտորոշիչ) թեստեր ԻմԴպրոցի կողմից։

Սիրելի օգտատերեր, հայտորոշիչ թեստը ուսուցանող գնահատման առանձնահատուկ տեսակ է: Այն կիրառվում է ուսուցման փուլի սկզբում կամ ընթացքում՝ սովորողների կարիքները հստակեցնելու և ուսուցման գործընթացը բարելավելու նպատակով, ինչպես նաև ուսման գործընթացի վերջում՝ սովորողների ձեռք բերած գիտելիքը ստուգելու համար։

Այս անգամ անակնկալը բնագիտական առարկաների սիրահարների համար է:

Սա շատ լավ հնարավորություն է ստուգելու, թե որքանով են երեխաները յուրացրել իրենց անցած նյութերը համապատասխան առարկայից:

ԻմԴպրոցականներ ջան, այս շաբաթ «Իմ+»-ի հետ դիագնոստիկ թեստ նվեր կստանան 7-րդ դասարանի աշակերտները՝ «Ֆիզիկա» առարկայից: Դուք ունեք 10 օր ժամանակ, այնպես որ շտապե՜ք:

Թեստը ուղարկելու ենք ձեր էլփոստի հասցեին, այդ պատճառով, խնդրում ենք, ճիշտ լրացրեք ներքևում տեղադրված հայտը:

Հաջորդ շաբաթ կլինի մեկ այլ դիագնոստիկ թեստ այլ առարկայի ու դասարանի համար:

Ուշադի՛ր հետևեք մեր հայտարարություններին, որպեսզի ամեն շաբաթ տեղեկանաք, թե որ դասարանի և առարկայի համար է լինելու հաջորդ հայտորոշիչ թեստը:

Չմոռանաք լրացնել հայտը։ 😉

Հրապարակված է