Նվեր հայտորոշիչ թեստ

Սիրելի ԻմԴպրոցականներ, 

Մենք ամառային անակնկալներ ունենք բոլորիդ համար։

Այսօրվանից սկսած բոլոր այն աշակերտները, ովքեր ձեռք կբերեն «Իմ+» բաժանորդագրություն կես տարի կամ 1 տարի ժամկետով, կստանան նվեր դիագնոստիկ (հայտորոշիչ) թեստեր ԻմԴպրոցի կողմից։

Սիրելի օգտատերեր, հայտորոշիչ թեստը ուսուցանող գնահատման առանձնահատուկ տեսակ է: Այն կիրառվում է ուսուցման փուլի սկզբում կամ ընթացքում՝ սովորողների կարիքները հստակեցնելու և ուսուցման գործընթացը բարելավելու նպատակով, ինչպես նաև ուսման գործընթացի վերջում՝ սովորողների ձեռք բերած գիտելիքը ստուգելու համար։

Սա շատ լավ հնարավորություն է ստուգելու, թե որքանով են երեխաները յուրացրել տարրական դասարանի համար նախատեսված նյութը և, թե ինչքանով են երեխաները տիրապետում մայրենի լեզվին:

ԻմԴպրոցականներ ջան, այս շաբաթ «Իմ+»-ի հետ դիագնոստիկ թեստ նվեր կստանան 4-րդ դասարանի աշակերտները: Դուք ունեք 10 օր ժամանակ, այնպես որ շտապե՜ք:

Թեստը ուղարկելու ենք ձեր էլփոստի հասցեին, այդ պատճառով, խնդրում ենք, ճիշտ լրացրեք ներքևում տեղադրված հայտը:

Հաջորդ շաբաթ կլինի մեկ այլ դիագնոստիկ թեստ այլ առարկայի ու դասարանի համար: Ուշադիր հետևեք մեր հայտարարություններին, որպեսզի ամեն շաբաթ տեղեկանաք, թե որ դասարանի և առարկայի համար է լինելու հաջորդ հայտորոշիչ թեստը:

Հրապարակված է