ԻմԴպրոցը դառնում է վճարովի

Սիրելի՛ օգտատերեր,

Ցանկանում ենք ձեզ տեղյակ պահել մեր կայքի գործունեության փոփոխության մասին: ԻմԴպրոց կրթական պորտալը հոկտեմբերի 1-ից դառնում է վճարովի, որը նշանակում է, որ կայքի «Առարկաներ» բաժնի բոլոր կրթական նյութերը հասանելի են լինելու միայն Իմ+ բաժանորդագրություն ունենալու դեպքում:

Մենք մեր գործունեությունը սկսել ենք մոտ 5 տարի առաջ, և առաջին իսկ օրվանից մեր նպատակն է նպաստել հանրակրթության և առհասարակ կրթության ոլորտում հրավիրող միջավայրի ստեղծմանը, որն իր կրթության որակի բարելավման մոտեցմամբ և նորարարությամբ միակն է Հայաստանում:

Նման միջավայրը թույլ է տալիս յուրաքանչյուր երեխայի, ուսուցչի, ծնողի և ուսումնական հաստատության ղեկավարի ունենալու իր հնարավորությունը այն բարելավելու և պատասխանատու լինելու երկրի կրթության ոլորտում իր սեփական քայլն անելու համար:

Այս 5 տարին բավական է հասկանալու համար, թե ուսումնական գործընթացում որքանով է ԻմԴպրոցը օժանդակում աշակերտներին և ուսուցիչներին և յուրաքանչյուր օգտատիրոջ հասնելու հաջողության: Համոզված ենք, որ մեր կողմից տրամադրվող յուրաքանչյուր ուսումնական նյութ՝ լինի տեսական, թե գործնական, թույլ է տվել մեր երեխաներին ուսուցման մեջ գրանցել առաջադիմություն և ձեռք բերել ինքնավստահություն: Կայքի ներդրումը սովորել սովորելու մշակույթի ձևավորման գործում ամենամեծ հաջողություններից է:

Հաշվի առնելով ուսումնական տարվա դժվարությունները, բոլոր մարտահրավերները և ծնողների ծանրաբեռնվածությունը՝ ԻմԴպրոցը ձեզ համար 1 տարվա Իմ+ բաժանորդագրությունը թույլ կտա ձեռք բերելու 6500 դրամով՝ նախկին 8600-ի փոխարեն այսօրվանից սկսած: Այն ուսուցիչները, ովքեր ցանկանում են մեզ հետ համագործակցել, կկարողանան Իմ+ բաժանորդագրությունը ստանալ լիովին անվճար, իսկ այն դպրոցներին, որոնք կցանկանան իրենց դպրոցի բոլոր երեխաների համար ձեռք բերել Իմ+ բաժանորդագրություն, կսպասվի էլ ավելի լավ առաջարկ:

Մեր հավատարիմ օգտատերեր, մեր նպատակները նույնն են, ցանկությունն էլ ավելի մեծ՝ դարձնելու մեր երկրի ուսումնական միջավայրը էլ ավելի որակյալ, թափանցիկ և նորարական:

Համագործակցության առաջարկների դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ: Մենք սիրով կլսենք դրանք:

Հարգանքով՝ ԻմԴպրոց

Հրապարակված է