Սիրելի՛ օգտատերեր, ուրախությամբ ուզում ենք հայտնել, որ ԻմԴպրոցը նշում է իր գործունեության 4 տարին։ 

Այսօր հպարտությամբ կարող ենք փաստել, որ ԻմԴպրոցը ոչ միայն կայացել է, այլև կարողացել է գտնել իր ուրույն տեղը ՀՀ կրթական համակարգում։ «ԻմԴպրոց» կայքը դարձել է անփոխարինելի, բազմաֆունկցիոնալ ինտերնետ ռեսուրս դպրոցականների, ուսուցիչների, ինչպես նաև ծնողների համար:

«ԻմԴպրոց» կայքում ներկայացված առարկաների թիվը այսօր հասնում է 20-ի և դեռ աճելու միտում ունի: Մեր անձնակազմը մշտապես աշխատում է բարձրացնել իր մշակած կրթական ռեսուրսի որակը՝ դարձնելով այն մատչելի և գրավիչ:

Շնորհակալ ենք մեր բոլոր օգտատերերին, գործընկերներին այս չորս տարվա ընթացքում մեր կողքին լինելու և մեզ աջակցելու համար: Մեր գրանցած հաջողությունները պարտավորեցնում են ավելի լավ աշխատել և վստահ քայլերով շարժվել առաջ:

Մեր նպատակները միշտ նույնն են, ցանկությունն էլ ավելի մեծ՝ դարձնելու մեր երկրի ուսումնական միջավայրը էլ ավելի որակյալ, թափանցիկ և նորարական: 

Հարգանքով՝ ԻմԴպրոց

post-image

 

Հրապարակված է