Սիրելի՛ երեխաներ, շնորհավորում ենք բոլորիդ հունիսմեկյան այս գեղեցիկ տոնի առթիվ: Ցանկանում ենք, որ մեծանաք առողջ և երջանիկ՝ խաղաղ և անհոգ մթնոլորտում, թող ժպիտն ու ծիծաղը միշտ շողան ձեր պայծառ դեմքերին:


      ԻմԴպրոց կայքը ձեզ համար՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված, հանդես է եկել հետաքրքիր նախաձեռնությամբ։ Ցանկանում ենք  այս օրը վերածել փոքրիկ տոնի:


       Մեր թիմը ձեզ համար փոքրիկ թեստ է պատրաստել, որն իր մեջ ներառում է 12 տրամաբանական խնդիր։ Անցեք այս հղումով՝ https://www.imdproc.am/TestWork/Join/t3PU7hBar0yZUc7zUcwQKA և փորձեք լուծել խնդիրները։

 

  • Թեստը հասանելի կլինի մինչև 01.06.2021թ․ 18:00-ն
  • Թեստը 30 միավորանոց է, որից առնվազն 15 միավոր հավաքելու դեպքում, որպես նվեր, 1 ամսով ԻՄ+ բաժանորդագրություն կստանաք։

 

Վայելե՛ք ձեր մանկությունը գիտելիքներով լի, ուրախացե՛ք և ուրախացրե՛ք ձեր ծնողներին:

 

Հրապարակված է