Սիրելի՛ մանկավարժներ,


ԻմԴպրոց կրթական պորտալը վերսկսում է ձեր կողմից այդքան սիրված ուսուցիչների վերապատրաստումները և առաջարկում է ձեզ անցնել վերապատրաստում, որը թույլ կտա առավել լավ տիրապետել ՏՀՏ ժամանակակից մեթոդներին և դրանք կիրառել կրթական պրոցեսում։  ԻմԴպրոցի միջոցով հնարավոր է դասարանում անգամ առավելագույն աշակերտների թվի պարագայում ապահովել անհատական մոտեցում, իրականացնել շերտավոր և աշակերտակենտրոն ուսուցում։


Վերապատրաստման ընթացքում դուք ծանոթանալու եք imdproc.am կայքի ֆունկցիոնալ հատվածին, նրա ընձեռած հնարավորություններին և նպատակներին, ինչպես նաև տիրապետելու եք բոլոր այն հմտություններին, որոնք անհրաժեշտ են կայքը ուսումնական գործընթացում արդյունավետ կիրառելու համար։


Վերապատրաստումն իրականացվում է օնլայն և օֆլայն՝ անհատական և խմբային տարբերակներով (3-5 հոգի խմբում)։


Անհատական վերապատրաստման արժեքը 15,000 դրամ է,


խմբային վերապատրաստման արժեքը՝ 5,000 դրամ։


Վերապատրաստումը հաջող ավարտելուց հետո ձեզ տրվելու է հավաստագիր առ այն, որ դուք տիրապետում եք ՏՀՏ գործիքներին ու ԻմԴպրոց կրթական կայքին։


Վերապատրաստմանը գրանցվելու համար լրացրեք այս դիմում-հայտը՝ https://forms.gle/7iXdsdT7b1k3Wk7M9,  իսկ մանրամասներին ծանոթանալու համար զանգահարեք +374 55 90 50 20 կամ +374 55 442 442 հեռախոսահամարով։


ԻմԴպրոցը սիրով սպասում է ձեզ։

 

Հրապարակված է