ԻմԴպրոց կայքի գործադիր տնօրեն Գոռ Այվազյանը հանդիպում է ունեցել ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանի հետ։ Հանդիպման ընթացքում պարոն Այվազյանը ներկայացրել է ԻմԴպրոց կրթական կայքի ընթացիկ գործունեությունը, իրականացրած նախաձեռնությունները, գրանցած հաջողությունները և ապագա անելիքները: Քննարկվել են նաև ԻմԴպրոց կայքի կողմից կազմակերպված մաթեմատիկայի Համադպրոցական և Համադասարանային մրցույթի մանրամասները։ 
    Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, չէ՞ որ բոլորս էլ ունենք մեկ նպատակ՝ ապահովել որակյալ կրթություն և խթանել նորարարական մեթոդների ու տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում։
    Ձեռք է բերվել պայմանավորվածություն մոտ ժամանակներս քննարկել հնարավոր համագործակցության ուղիները։

Հրապարակված է