ԻմԴպրոցականներ ջան


    Մենք գիտենք, որ այս ամիս դուք շաա՜տ ակտիվ եք աշխատել ԻմԴպրոց կայքով՝ լուծել եք բազմաթիվ առաջադրանքներ, տնային և ստուգողական աշխատանքներ։ Ձեր աշխատասիրությունը արժանի է գովեստի։
    Այս՝ դեկտեմբեր ամսվա ԹՈՓ 100 աշակերտներից լավագույն 3-ի ընտրությունը կկայանա արդեն նոր տարում՝ 2022 թվականի հունվարի 11–ին։ 

Ամենագետների ընտրությունը տեղի կունենա նույն ձևաչափով՝ մեր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում։
    Սիրելի ԻմԴպրոցականներ, ինչպես հիշում եք, նոյեմբեր ամսվա ԻմԴպրոց կայքի ԹՈՓ 100 աշակերտներից պատահականության սկզբունքով ընտրվեցին 3-ը։ Նրանք էին՝ Երևանի Դ․ Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցի 4Ե դասարանի աշակերտուհի Սելինա Բողոսյանը, Լև Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոցի 5Գ դասարանի աշակերտուհիներ Լիա Հովհաննիսյանը և Լորետա Մաչկալյանը։
    Երեխաներն արդեն մեր թիմի կողմից ստացել են իրենց նվերները՝ Պլանետարիումի հրավիրատոմսեր, որոնք կօգնեն նրանց բացահայտել տիեզերքի գաղտնիքները։
 

Հրապարակված է