ԻմԴպրոցականներ ջան, շնորհավորում ենք ձեզ և մեզ այս անհավանական թվացող ձեռքբերման համար։
Դուք այսօր հատեցիք 50 միլիոն միավորի սահմանը։
    Զարմացա՞ք։ Պետք չէ զարմանալ։ Չէ որ 6 տարի շարունակ ՀՀ-ի և արտերկրի 1632 ուսումնական հաստատության սաներ ակտիվ կիրառել են կայքը, ջանասիրությամբ լուծել են կայքի ավելի քան 17.000.000 առաջադրանքները և վաստակել են միավորներ։ 
    Տարեցտարի ԻմԴպրոց կայքը ընդլայնում է առարկաների ցանկը և անընդհատ համալրվում է նոր առաջադրանքներով, տեսություններով  և գունագեղ շարժանկարներով։
    Մենք մեր գործունեության ընթացքում փորձում ենք զարգացնել նորարարականությունը կրթության մեջ, նպաստել կրթական համակարգի բարելավմանն ու առաջընթացին, և ապահովել հավասար, որակյալ ու հասանելի կրթություն բոլորի համար: 
    Կրկին շնորհավորում ենք և շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր օգտատերերին, գործընկերներին և համախոհներին: Առանց նրանց սիրո և նվիրվածության մենք չէինք գրանցի այն բոլոր հաջողությունները, որ ունենք այժմ։

Հրապարակված է