«Կրթություն՝ ժամանակին համընթաց» խորագրով միջոցառում

    «ԻմԴպրոց» կրթական կայքի նախաձեռնությամբ ապրիլի 19-ին` ժամը 13։45-15։00-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնական մասնաշենքի մեծ դահլիճում տեղի կունենա «Կրթություն՝ ժամանակին համընթաց» խորագրով միջոցառումը։

    Միջոցառման ընթացքում կազդարարվի նաև  «ԻմԴպրոց» կրթական կայքի կողմից կազմակերպված Համադասարանային և Համադպրոցական մրցույթների բացումը։
 
    Միջոցառմանը ներկա են գտնվելու մեր եվրոպացի գործընկերները, ներկայացուցիչներ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ՏԻՄ-երից, կրթական ոլորտով հետաքրքրված հիմնադրամներից և կազմակերպություններից։

    Հրավիրված են լինելու նաև համագործակից ուսումնական հաստատությունների տնօրեններ և ուսուցիչներ, ՏՀՏ կիրառմամբ հետաքրքրված այլ ուսումնական հաստատությունների տնօրեններ։

Մրցույթի մասին ավելի մանրամասն՝ այստեղ ։

Հարգանքով՝ ԻմԴպրոց թիմ
 

Հրապարակված է