Ինչպես արդեն գիտեք, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը և «ԻմԴպրոց» կրթական կայքը կազմակերպում են Համադասարանային և Համադպրոցական մրցույթներ՝ ՀՀ բոլոր դպրոցների և դասարանների միջև։

    Մրցույթը անց է կացվելու «Մաթեմատիկա» առարկայից՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտների միջև: Մրցույթի հաղթողները որոշվելու են ստուգիչ թեստի միջոցով, որը համապատասխանելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված առարկայական ծրագրերին և չափորոշիչներին: Թեստը տրվելու է բոլոր դպրոցներին միաժամանակ՝ թափանցիկությունն ապահովելու համար, այսինքն՝ բոլոր դպրոցների 4-րդ դասարանները մրցելու են միևնույն օրը, 5-րդ դասարանները՝ միևնույն օրը և այս տրամաբանությամբ մնացած բոլոր դասարանային խմբերը։ Մրցույթի նախապատրաստական աշխատանքները սկսվել են նախորդ տարվա հոկտեմբերց, իսկ բուն մրցութային օրերն են․ 

    Բոլոր դասարանային խմբերից ամենաբարձր միջին միավոր վաստակած 3 դասարանները, համապատասխանաբար, կզբաղեցնեն 1-ին, 2-րդ, 3-րդ հորիզոնականները։ Հաղթելու են երեք 4-րդ, երեք 5-րդ, երեք 6-րդ, երեք 7-րդ և երեք 8-րդ դասարաններ։ Մրցանակներ նախատեսվում են և՛ հաղթող դասարանների մասնակից աշակերտների համար, և՛ նրանց մաթեմատիկա դասավանդող ուսուցչի համար։

Մրցույթին հայտագրվել է ՀՀ 64 դպրոց և 198 դասարան՝ շուրջ 4918 աշակերտ։

Մասնակից դպրոցների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մինչ մրցույթը ԻմԴպրոց թիմի անդամները դպրոցների ուսուցիչների համար անկացրել է սեմինարներ, որպեսզի նրանք լիովին տիրապետեն կայքի օգտագործման հմտություններին և նրբություններին: Ինչպես նաև տեղի են ունեցել բազմաթիվ համդիպումներ մասնակից դպրոցների ծնողների և աշակերտների հետ՝ կայքի բովանդակությունը և մրցույթի մանրամասները ներկայացնելու նպատակով:
 

Հրապարակված է