Սիրելի՛ դպրոցականներ, մանկավարժներ և ծնողներ,

ԻմԴպրոցը սրտանց շնորհավորում է բոլորիդ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։ Ցանկանում ենք ձեզ միայն հաջողություններով և նվաճումներով լի ուսումնական տարի:

Այս տոնն առանձնահատուկ նշանակություն ունի բոլորիս համար։ Միայն ուսումը և գիտելիքն են հնարավորություն տալիս իրականություն դարձնել պատանեկան երազանքներն ու իրագործել կյանքի նպատակները։

Այս օրվա գլխավոր հերոսներն են նաև ուսուցիչները, քանի որ նրանք չափազանց մեծ դերակատարություն ունեն ապագա սերունդների կրթման և դաստիարակման գործում: Ուսուցիչներից է կախված, թե ինչ գիտելիք է ստանալու երեխան, բարոյական ինչ սկզբունքներով է առաջնորդվելու մեծ կյանքում, որքանով է մրցունակ ու ակտուալ լինելու ժամանակակից աշխարհում, ինչպես է դրսևորվելու հասարակության մեջ ու ինչպես է վերաբերվելու իր երկրին:

Հիրավի գիտելիքն անգնահատելի արժեք է և հզոր ուժ՝ թե՛ մեր երկրի հզորացման, թե՛ յուրաքանչյուրիս բարօրության համար։ Հիշենք հայտնի ասացվածքը. «Գիտելիքը տիրակալն է, իսկ հարստությունը՝ նրա հպատակը»։

Իսկ նոր ու արժեքավոր գիտելիքների ձեռքբերման ճանապարհին ԻմԴպրոցը Ձեր հավատարիմ աջակիցն է, հուսալի ընկերն ու երաշխավորը։

Հրապարակված է