Դե ինչ, յուրաքանչյուր ամիս կրկին կլինենք ուղիղ եթերում և միասին կամփոփենք նախորդ ամսվա արդյունքները։

    Եկեք սեպտեմբերը սկսենք գիտելիքների ամրապնդմամբ և հարստացմամբ՝  արժանանալով հետաքրքիր նվերների և անակնկալների։

    Քանի որ խաղարկության ձևաչափն ու բազմապիսի նվերները սիրվեցին, ունենք սպասված նորություններ մեր խելացի իմդպրոցասերների համար։ Եկեք ծանոթանանք դրանց.

      ✅ Ավելի շատ նվերներ

    Այսուհետև ամեն ամիս կխաղարկենք ոչ թե 3, այլ 6 մրցանակ, բայց հիշեցնենք նաև, որ ամսվա 100 լավագույն աշակերտների ցանկում հայտնվելն արդեն իսկ հաղթանակ է, ուստի վերոնշյալ ցանկի բոլոր աշակերտները կստանան պատվոգրեր «ԻմԴպրոց»-ի կողմից։

      ✅ Տարիքային բաժանում

    Հաշվի առնելով այն փաստը, որ կայքում տարրական դպրոցի (2-4-րդ դասարաններ) և միջին դպրոցի (5-9-րդ դասարաններ) աշակերտները ցուցաբերում են նույնպիսի ակտիվություն, վերոնշյալ խմբերի նվերները կլինեն տարբեր` աշակերտների տարիքային առանձնահատկություններին ու հետաքրքրություններին համապատասխան։

    Այսինքն` ամեն ամվա խաղարկվող նվերներից 3-ը նախատեսված կլինեն տարրական դպրոցի, մյուս 3-ը` միջին դպրոցի աշակերտների համար։

      ✅ Անակնկալներ

    Հաճախակի կլինեն հաճելի անակնկալներ, որոնց փակագծերը դեռ չենք բացում, ուստի միշտ ցուցաբերեք ակտիվություն և հետևեք կայքի նորություններին։

    Իսկ հիմա ամենակարևորի մասին. 

      🎁 Ի՞ՆՉ ՆՎԵՐՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ ԱՅՍ ԱՄՍՎԱ ԱՄԵՆԱԳԵՏՆԵՐԻՆ

    Տարրական դպրոցի (2-4-րդ դասարաններ) աշակերտներից 3-ը պատահականության սկզբունքով կստանան 3D գրիչներ🎁,
Միջին դպրոցի (5-9-րդ դասարաններ) աշակերտներից 3-ը՝ Air Pods 3-ներ🎁:

    Հիշեցնենք, թե լավագույնների ԹՈՓ-ում հայտնվելու համար ինչ է պետք․

  • Գրանցված լինեք ԻմԴպրոց կայքում,

  • Ունենաք ակտիվ Իմ+ բաժանորդագրություն,

  • Լուծեք հնարավորինս շատ առաջադրանքներ ձեր դասարանի ծրագրից,

  • Հավաքեք բազո՜ւմ ԹՈՓ միավորներ։

    Ինչպես գիտեք, նախորդ ուսումնական տարվա ընթացքում հավաքած ԹՈՓ միավորները վերածվել են ընդհանուր միավորների, ուստի հենց այսօրվանից սկսեք կրկին հավաքել միավորներ՝ թե՛ Ձեր, և թե՛ Ձեր դպրոցի հորիզոնականը ԹՈՓ բաժնում բարձրացնելու համար։

    Հաջողություն ենք մաղթում բոլորիդ և հիշեցնում, որ կրթությունը ամենահզոր զենքն է, որը կարող եք օգտագործել աշխարհը փոխելու համար։




 

Հրապարակված է