Նոյեմբերի 14-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ «Կրթություն ժամանակին համընթաց» խորագրով միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը և ՏՀՏ կիրառմամբ հետաքրքրված ուսումնական այլ հաստատությունների տնօրեններ և ներկայացուցիչներ:

      Միջոցառման ընթացքում ամփոփեցինք 2021-2022 ուստարվա «Մաթեմատիկա» առարկայի մրցույթի արդյունքները, հավաստագրեր շնորհեցինք Երևանի բոլոր մասնակից դպրոցներին՝ թվով 53 դպրոց։

   Հայտարարվեց մրցույթի համադպրոցական փուլի հաղթող դպրոցի անունը՝ Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոցը, որն արժանացավ էլեկտրոնային գրատախտակի և նոթբուքների։ 

   Ինչպես արդեն գիտեք, «ԻմԴպրոց»-ի կազմակերպած մրցույթները տարբերվում են մյուս առարկայական մրցույթներից նրանով, որ իրենց գիտելիքների պաշարը հարստացնելու և մրցակցելու հնարավորություն են ստանում դասարանների բոլոր աշակերտները՝ դառնալով մեկ թիմ։ 

«ԻմԴպրոց» կրթական կայքը ևս մեկ անգամ շնորհավորում և շնորհակալություն է հայտնում բոլոր դպրոցներին մասնակցության համար և հիշեցնում, որ մրցույթի նպատակն էր ապահովել աշակերտների առաջադիմության աճ: Նմանատիպ մրցույթում մասնակցությունն արդեն իսկ հաղթանակ է:

«ԻմԴպրոց»-ը բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունը երեխայի առաջադիմությունը բարելավելու, ուսուցչի աշխատանքը հեշտացնելու գործում  և կարող է գործիք դառնալ հիմնական կրթական խնդիրների լուծմանը հասնելու գործընթացում:

     Միջոցառման վերջում «ԻմԴպրոց»-ը կազմակերպել էր անակնկալ խաղարկություն, որի ընթացքում յուրաքանչյուր դպրոց ստացավ նվեր՝ «Իմ+» բաժանորդագրություն դպրոցի մի քանի դասարանների, աշակերտների համար։

    Ստորև կարող եք դիտել միջոցառման մասին տեսանյութը։ 

  

Հրապարակված է