«ԻմԴպրոց»-ը ջերմորեն շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը։
    Նոր տարում թող ձեզ ուղեկցեն անսպառ եռանդը, նորանոր ձեռքբերումներն ու հաջողությունները։
    Թող 2023 թվականը մեր երկրի համար լինի խաղաղության, ողջամտության ու բարեկեցության տարի։  🎄🎄🎄
                                                                     


 

    💫2022֊ը «ԻմԴպրոց»-ի համար բավականին հագեցած տարի էր` լի տարաբնույթ միջոցառումներով ու ծրագրերով։ Այդ ամենն, իհարկե, իրականություն չէր դառնա առանց իրենց գործին նվիրյալ ուսուցիչների և ուսումնասեր աշակերտների։ 

    😇Շնորհակալ ենք մեզ վստահելու, մեր կողքին լինելու համար և խոստանում ենք գալիք տարում հանդես գալ նոր ու բովանդակալից ծրագրերով` նպաստելով յուրաքանչյուրի ինքնազարգացմանն ու ինքնադրսևորմանը։

 

    Լավագույն մաղթանքներով՝ «ԻմԴպրոց» թիմ 💙

Հրապարակված է