Օրերս ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանի և տեսչական մարմնի աշխատակիցների մասնակցությամբ կայացավ հանդիպում «Իմդպրոց» կայքի հիմնադիր Գոռ Այվազյանի հետ։ Պարոն Այվազյանը տեսչական մարմնի աշխատակիցներին ներկայացրեց «Իմդպրոց» կրթական կայքը և ստեղծման նպատակները։

«Իմդպրոց» համահայկական կրթական կայքը հիմնադրվել է 2015 թվականին, որի նպատակն է կրթության որակի բարձրացմանը նպաստելը, սովորողների համար ուսումնական գործընթացը հետաքրքիր դարձնելը, մանկավարժների ծանրաբեռնվածությունը թեթևացնելը և ստեղծագործական աշխատանքի համար հնարավորություն ստեղծելը։

«Իմդպրոց» համահայկական կրթական կայքում տեղադրված առաջադրանքները կազմված են պետական առարկայական ծրագրերին համապատասխան։

Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը ողջունեց կատարվող աշխատանքները, քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները՝ ի նպաստ կրթության որակի բարելավման։

Նյութի աղբյուրը՝ www.eib.am

Հրապարակված է