Հավատարիմ մնալով ավանդույթներին՝ մարտի 3-ին ամփոփեցինք փետրվար ամսվա ԹՈՓ-ի արդյունքները։ Խաղարկությունն անցկացվել է ֆեյսբուքյան ուղիղ եթերով, որի տեսանյութը կարող եք տեսնել մեր ֆեյսբուքյան էջում ։ Այս անգամ խաղարկել ենք՝

  • 3 հատ լուսային դինամիկ

  • 3 հատ JBL ականջակալ

  • 6 հատ գիրք մեր գործընկեր «Զանգակ» գրատան կողմից

  • 2 հատ մեկամսյա անվճար դասընթաց (Ձեր ընտրությամբ) մեր գործընկեր Think Engineering ծրագրավորման և ռոբոտաշինության կենտրոնում։ 

Անկախ խաղարկության արդյունքներից՝ բոլոր մասնակիցները կունենան նվերներ՝ զեղչերի տեսքով․ աշակերտի պրոֆիլի ակտիվացված պատվոգրերը հանդիսանալու են նաև զեղչի քարտեր մեր գործընկեր կազմակերպություններում։ Այս պահին պատվոգիրը ներկայացնելով կարող եք ստանալ․

  • 10% զեղչ Think Engineering ծրագրավորման և ռոբոտաշինության կենտրոնի դասընթացներից օգտվելու համար,

  • 7 - 10% զեղչ «Զանգակ» գրատանը գնումներ կատարելու համար։

Եկեք ամփոփենք փետրվար ամսվա ԹՈՓ միջոցառման արդյունքները՝ վերհիշելով հաջողակ աշակերտների անուններն ու նվերները․

Անուն- ազգանուն Ուսումնական hաստատություն Շահում
Էրիկ Անջոյան Երևանի թիվ 101 միջնակարգ դպրոցի 4Ա Լուսային դինամիկ
Սոֆի Գինո Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոց 4/3 Լուսային դինամիկ
Կարեն Ավետիսյան Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոց 2 Ա Լուսային դինամիկ
Ռազմիկ Գրիգորյան Երևանի թիվ 75 հիմնական դպրոցի 3Բ Գիրք
Սոֆի Զորանյան  Կոտայքի մարզի գ. Բալահովիտի Ի. Վիրաբյանի անվան միջնակարգ դպրոց 2 Ա Գիրք
Նարեկ Ասիկյան   Երևանի թիվ 171 հիմնական դպրոց 3 Գ Գիրք
Դավիթ Ադամյան Արագածոտնի մարզի գ. Կոշի միջնակարգ դպրոց 6 Բ JBL Ականջակալ
Եվա Բարսեղյան Երևանի Ռուբեն Սևակի անվան թիվ 151 հիմնական դպրոց 5 Ա JBL Ականջակալ
Եվա Գևորգյան  Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոց 5 Ա JBL Ականջակալ
Կարինե Հակոբյան Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոց 5 Ա Գիրք
Սուսաննա Բաղդասարյան Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 դպրոց 5 Դ Գիրք
Գագիկ Հարությունյան Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոց 5 Բ Գիրք
Նորայր Հարությունյան Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոց 5 Ե Think Engineering - 1 ամսվա անվճար դասընթաց
Արմեն Աղաջանյան Երևանի թիվ 163 հիմնական դպրոց 5 Բ Think Engineering - 1 ամսվա անվճար դասընթաց


Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլոր աշակերտներին ու մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։

Հրապարակված է