Հավատարիմ մնալով ավանդույթներին՝ ապրիլի 7-ին ամփոփեցինք մարտ ամսվա ԹՈՓ-ի արդյունքները։ Խաղարկությունն անցկացվել է ֆեյսբուքյան ուղիղ եթերով, որի տեսանյութը կարող եք տեսնել մեր ֆեյսբուքյան էջում ։ Այս անգամ խաղարկել ենք՝
-
6 խաղ՝ տրամաբանությունն ու մտածողությունը զարգացնող
-
6 գիրք մեր գործընկեր Զանգակ գրատան կողմից
-
2 հատ մեկամսյա անվճար դասընթաց (Ձեր ընտրությամբ) մեր գործընկեր Think Engineering ծրագրավորման և ռոբոտաշինության կենտրոնում։
Անկախ խաղարկության արդյունքներից՝ բոլոր մասնակիցները կունենան նվերներ՝ զեղչերի տեսքով․ աշակերտի պրոֆիլի ակտիվացված պատվոգրերը հանդիսանալու են նաև զեղչի քարտեր մեր գործընկեր կազմակերպություններում։ Այս պահին պատվոգիրը ներկայացնելով կարող եք ստանալ․
-
10% զեղչ Think Engineering ծրագրավորման և ռոբոտաշինության կենտրոնի դասընթացներից օգտվելու համար,
-
7 - 10% զեղչ «Զանգակ» գրատանը գնումներ կատարելու համար։
Եկեք ամփոփենք փետրվար ամսվա ԹՈՓ միջոցառման արդյունքները՝ վերհիշելով հաջողակ աշակերտների անուններն ու նվերները․
| Անուն- ազգանուն | Ուսումնական hաստատություն | Շահում |
| Միլենա Ղազարյան | Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոց 4բ | Խաղ |
| Սաթեն Իսրայելյան | Կոտայքի մարզի ք. Աբովյանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոց 4բ | Գիրք |
| Լիլիթ Չարխիֆալաքյան | Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոց 4ա | Խաղ |
| Աշոտ Մուշեղյան | Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց 4գ | Գիրք |
| Արման Զաքյան | ԵՐԵՎԱՆԻ ՅԱԿՈԲ ԵՎ ԼՈՒՏՈՎԻԿԱ ԱՅՆԹԱՊԼԵԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ Հ. 87 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ 2գ | Խաղ |
| Միքայել Վարդանյան | Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոց 3/2 | Գիրք |
| Սոնա Հարությունյան | Արմավիրի մարզի ք. Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոց 6ա | Խաղ |
| Գաբրիելլա Բադալյան | Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 դպրոց 5դ | Գիրք |
| Մարիամ Ավետիսյան | Արագածոտնի մարզի գ. Նոր Ամանոսի միջնակարգ դպրոց 6ա | Խաղ |
| Աննա Բեգանյան | Արմավիրի մարզի ք. Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոց 5ա | Գիրք |
| Մարի Մելքոնյան | Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոց 6գ | Խաղ |
| Մարգարիտա Վարդանյան | Երևանի Անդրեյ Սախարովի անվան թիվ 69 հիմնական դպրոց 5ա | Գիրք |
| Էռնեստ Ավետիսյան | Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց 5ա | Think Engineering - 1 ամսվա անվճար դասընթաց |
| Մոնիկա Աբգարյան | Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոց 5ե | Think Engineering - 1 ամսվա անվճար դասընթաց |
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլոր աշակերտներին ու մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։