Արագ սննդի ռեստորանում պատրաստում են սենդվիչներ: Հաճախորդը ինքն է ընտրում սենդվիչի բաղադրիչները՝ հացի, պանրի և մսի տեսակները (պարտադիր է յուրաքանչյուր բաղադրիչից ընտրել մեկ տեսակ):
Աղյուսակում բերված է բաղադրիչների ցուցակը:
| Հաց | Պանիր | Միս |
| Մատնաքաշ | Չանախ | Հավի միս |
| Պուրի | Լոռի | Խոզի միս |
| Լավաշ | Հոլանդական | Տավարի միս |
| Ռուսական | Ոչխարի միս | |
| Շվեյցարական | Հնդկահավի միս |

1. Հաշվիր, թե առավելագույնը քանի՞ տարբեր սենդվիչներ կարելի է պատրաստել:
Պատասխան՝ սենդվիչ:
2. Հաշվիր, թե քանի՞ սենդվիչ կարելի է պատրաստել, որոնցում հաստատ լինի Լոռի պանիր:
Պատասխան՝ սենդվիչ:
3. Բոլոր հնարավոր սենդվիչները պատրաստված են: Որքա՞ն է հավանականությունը, որ պատահականորեն վերցված սենդվիչը կպարունակի Լոռի պանիր:
Պատասխանը գրիր սովորական կոտորակի տեսքով, կոտորակը մի կրճատիր:
Պատասխան՝