Տեսություն

Էլեկտրաէներգիայի  արտադրություն: Պայմանական վառելիք
Էլեկտրաէներգետիկան արդյունաբերության (էներգետիկայի) ճյուղ է, որն ընդգրկում է էլեկտրաէներգիայի արտադրությունը էլեկտրակայաններում, բարձրավոլտ հաղորդալարերով նրա հաղորդումը, փոխակերպումը և բաշխումը:
Էլեկտրաէներգիայի արտադրությունն աշխարհում խիստ անհամաչափ է տեղաբաշխված:  Էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության շուրջ 4/5 -­ը բաժին է ընկնում «առաջին տասնյակի» երկրներին:
Օրինակ
ԱՄՆ, Չինաստան, Ճապոնիա, Ռուսաստան, Կանադա, Գերմանիա, Ֆրանսիա, Հնդկաստան, Մեծ Բրիտանիա, Բրազիլիա։
Էլեկտրակայանն արդյունաբերական ձեռնարկություն է, որն արտադրում է էլեկտրաէներգիա՝ էներգիայի այլ տեսակներն էլեկտրականի փոխակերպելու միջոցով:
Էլեկտրակայանները լինում են ջերմային (ՋԷԿ) ջրային (ՋրԷԿ կամ ՀԷԿ), ատոմային (ԱԷԿ), երկրաջերմային (ԵրՋԷԿ), քամու կամ հողմային (ՔԷԿ), արեգակնային (ԱրԷԿ), մակընթացային (ՄԷԿ), ծովի ալեբախության և օվկիանոսային հոսանքների:

Աշխարհի էլեկտրակայանների ընդհանուր հզորության գրեթե 2/3-­ը բաժին է ընկնում ջերմային էլեկտրակայաններին (ՋԷԿ), որոնք աշխատում են հանքային վառելիքով:
Ջրով աշխատող էլեկտրակայաններին (ՋրԷԿ կամ ՀԷԿ՝ հիդրոէլեկտրակայան) բաժին է ընկնում էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության մոտ 20%­-ը: ՋրԷԿ-ները սովորաբար կառուցվում են համեմատաբար ջրառատ և մեծ թեքությամբ գետերի վրա:
Օրինակ
Աշխարհի խոշորագույն ջրաէլեկտրակայանները գտնվում են Չինաստանում («Երեք կիրճ» ՋրԷԿը Յանցզի գետի վրա), Լատինական Ամերիկայում («Իտայպուն» Պարանա գետի վրա): Խոշոր ՋրԷԿ-ներ կան նաև Ռուսաստանում և ԱՄՆ-­ում:
Հզորությամբ  երրորդ տեղում են ատոմային էլեկտրակայանները, որոնք աշխատում են միջուկային վառելիքով: Այժմ արդեն աշխարհի ավելի քան 30 երկրներում կառուցված ԱԷԿ-ների թիվը հաշվվում է հարյուրներով։ 1986թ. Ուկրաինայում Չեռնոբիլի ԱԷԿ-ի, իսկ 2011թ. ցունամիի հետևանքով Ֆուկուսիմայի ԱԷԿ-ի վթարներից հետո աշխարհում ԱԷԿ-ների անվտանգության պահանջներն ավելի խստացվեցին, իսկ առանձին երկրներ ընդհանրապես  հրաժարվեցին ԱԷԿ-ների կառուցումից և շահագործումից: ՀՀ-ում նույնպես կառուցվել է ատոմակայան:
 
Ուկրաինայում Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը
 
Chernobyl_Disaster.jpg
 
Ճապոնիայիում Ֆուկուսիմայի ԱԷԿ-ի վթարը
 
8761.jpg
 
Դեռևս շատ փոքր է այլընտրանքային` ոչ ավանդական աղբյուրների օգտագործումը:
Հեռանկարային են հատկապես արեգակնային, երկրաջերմային, քամու, ինչպես նաև  մակընթացային էներգիայի օգտագործման հնարավորությունները, որոնք համարվում են գործնականում անսպառ: Երկրի ներքին ջերմության էներգիան լայնորեն օգտագործվում  է Իսլանդիայում, Ֆիլիպիններում և մի շարք այլ երկրներում:
 
 ՀՀ-ում կառուցվել է քամու էլեկտրակայան (ՔԷԿ) Լոռու մարզում (Պուշկինի լեռնանցքում):
 
Без названия.jpg
 
 Էներգետիկ ռեսուրսների օրինակներ
 
ածուխ
download (3).jpg
բնական գազ
download.jpg
նավթ
images (2).jpg
տորֆ
images.jpg
 
էլեկտրակայանների տեսակները և էներգիայի ոչ ավանդական աղբյուրները
 
ՋԷԿ23655229.jpg
ԱԷԿ
images.jpg
ՋրԷԿ
Screenshot_2.jpg
ՄԷԿ
download (6).jpg
ԵրՋԷԿ
download (2).jpg
ԱրԷԿ
Giant_photovoltaic_array.jpg
ՔԷԿ
download (2).jpg
էներգիայի  ոչ ավանդական աղբյուրները
 
Renewable-energy-all-in-one-1.jpg
 
Պայմանական վառելիքը: Վառելիքի տարբեր տեսակները համեմատելի դարձնելու համար կիրառում ենք «պայմանական վառելիք» հասկացությունը:
Պայմանական վառելիքը վառելիքի այն քանակն է, որի այրումից ստացվում է 7000 կկալ ջերմություն, որը համարժեք է 1 կգ քարածխի այրման ջերմությանը, ուստի քարածուխն է ընդունվել մեկ պայմանական վառելիքի չափման հաշվարկային միավոր:
Քարածխի ջերմային գործակիցը 1 է: Մեկ պայմանական վառելիքը համարժեք է 2 Կվտ \(·\) ժ էլեկտրաէներգիայի:  
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ա. Խաչատրյան, Աշխարհագրության խնդրագիրք, Երևան, «Արևիկ»,\(2012\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008