Տեսություն

Ծաղկավոր բույսերի օրգանները: Արմատ
Բույսերի թագավորությունում ընդգրկված են \(320000\) տեսակի բույս:
 
Դրանցից \(280000\)-ը տարբերվում են նրանով, որ ունեն ծաղիկ:
  
Flora collage.jpg
 
Ծաղիկներով բույսերը կոչվում են ծաղկավոր կամ ծածկասերմ:
Ծաղկավոր բույսը կազմված է հետևյալ հիմնական խումբ օրգան համակարգերից.
  • Վեգետատիվ կամ մարմնական: Ապահովում է բույսի գոյությունը` աճը, զարգացումը, սնուցումը, պաշտպանությունը, նյութափոխանակությունը:
  • Գեներատիվ կամ սեռական:Ապահովում է բույսի սեռական բազմացումը` սեռական բջիջների միաձուլումը, պտուղների առաջացումը, սերմերի տարածումը:
Դրանք էլ կազմված են օրգաններից.
 
\(1\). Վեգետատիվ են`
  • ցողունը
  • տերևը
  • արմատը
\(2\). Գեներատիվ են`
  • ծաղիկը
  • պտուղը
  • սերմը
Բույսի օրգաններից է արմատը:
 
roots2.png 
 
Խոտերը, խոտաբույսերը, թփերը, ծառերը անհնար է պատկերացնել առանց արմատների: Բույսն արմատներով ամրանում է հողում: Նրա շնորհիվ բույսը ողջ կյանքի ընթացքում ամուր կանգնած է իր տեղում:
Հատկապես խոր թափանցում են հողի մեջ ծառերի և թփերի արմատները, հասնում մեծ չափերի և ամուր պահում ծառի ծանր բունն ու տերևներով ճյուղերը:
Արմատն ունի կարևոր գործառույթներ`
  • արմատը բույսը ամրացնում է հողին,
  • արմատով բույսը հողից կլանում է ջուր և նրանում լուծված նյութեր,
  • արմատի միջոցով բույսը կարող է բազմանալ:
Արմատները կարող են առաջանալ տարբեր կերպ.
 
1. Գլխավոր արմատը աճում է սերմի սաղմնային արմատիկից:
2. Հավելյալ արմատները աճում են բույսի այլ օրգաններից:
3. Կողմնային արմատները աճում են գլխավոր և հավելյալ արմատներից:
 
armat.jpg 
 
Ցանկացած բույս ունի արմատների այս տեսակներից: Դրանք քանակությամբ բազմաթիվ են և միասին հողում կազմում են արմատային համակարգ:
Գոյություն ունի երկու տիպի արմատային համակարգ.
 
1. Առանցքային
 
Այս դեպքում լավ զարգացած ու նկատելի է գլխավոր արմատը: Այն հաստ է, երկար, ամուր և առանցքի պես ամրացած է հողում: Նրանից աճում են մնացյալ թույլ զարգացած արմատները:
 
Այդպիսի արմատային համակարգ ունեն թրթնջուկը, լոբին, արևածաղիկը, գազարը:
 
acarrots1.jpg 
 
2. Փնջաձև
 
Գլխավոր արմատը փնջով աճող արմատների մեջ աննկատելի է: Դրա փոխարեն մեծ թիվ են կազմում կողքային և հավելյալ արմատները: Դրանք բոլորը աճում են խրձով և միասին բույսն ամրացնում հողին:
 
Այդպիսի արմատային համակարգ ունեն ցորենը, գարին, եգիպտացորենը, սոխը, սխտորը:
 
920x920.jpg
Աղբյուրները
Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ., էջ 101-102
Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան , Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն, էջ 102-103
http://3.bp.blogspot.com/-mlSTVl8B46I/UNDcIdEdHkI/AAAAAAAABns/RhZ-v8pHvpA/s1600/Flora+collage.jpg
http://crosstownengineering.com/wp-content/uploads/2014/08/roots2.png
http://www.egeteka.ru/upload/medialibrary/d68/d68508e1fa203687be344b2707908c46.jpeg
https://treeonline.files.wordpress.com/2010/07/acarrots1.jpg?w=595
http://1nz17bt84m043x7gn7zotkyq.wpengine.netdna-cdn.com/wp-content/uploads/2014/10/dreamstime_m_20054697-2.jpg