Տեսություն

Սանդղակի բաժանման արժեք
Ցանկացած ֆիզիկական մեծություն չափելու համար պետք է ճիշտ որոշել չափիչ սարքի (գործիքի) սանդղակի բաժանման արժեքը:
  
number_ball_b.gif

  

Սարքի բաժանման արժեքը որոշելու համար անհրաժեշտ է.

  1. ընտրել սանդղակի՝ թվերով նշված կամայական երկու նրբագիծ,
  2. այդ երկու նրբագծերը նշող մեծ թվից հանել փոքրը,
  3. տարբերությունը բաժանել հիշյալ երկու նրբագծերի միջև եղած բաժանումների թվի վրա:
Ստացված մեծությունը կլինի սարքի բաժանման արժեքը։
termometrs.png
Ի՞նչ ես կարծում, արդյո՞ք նկարում պատկերված ջերմաչափերը նույն ջերմաստիճանն են ցույց տալիս: Տարբե՞ր: Ճիշտ չէ: Ջերմաչափերի ցուցմունքները հավասար են՝ \(26 °С\): Պարզենք, թե ինչո՞վ են դրանք տարբերվում:

Օրինակ, ձախ կողմում պատկերված ջերմաչափի \(20°\) և \(30\)\(°\) նրբագծերի միջև եղած բաժանումների (միջակայքերի) թիվը նույնն է, ինչ որ աջ կողմում պատկերված ջերմաչափի \(20°\) և \(40°\) նրբագծերի միջև: 
Հաշվի՛ր \(10\) (տասը) բաժանում: Սակայն դրանք ցույց են տալիս աստիճանների տարբեր արժեքներ: Հենց այդ պատճառով էլ ասում են, որ այդ ջերմաչափերի սանդղակներն ունեն բաժանման տարբեր արժեքներ:
 
Այսպիսով, ձախ կողմում պատկերված ջերմաչափի \(10\) բաժանումը համապատասխանում է \(10\) աստիճանի (քանի որ \(30° – 20° = 10°\)), իսկ աջ կողմում պատկերված ջերմաչափի \(10\) բաժանումը՝  \(20\) աստիճանի (քանի որ \(40° – 20° = 20°\)): Հետևաբար, ձախ կողմում պատկերված ջերմաչափի \(1\) բաժանմանը համապատասխանում է \(1\) աստիճան, իսկ աջ կողմում պատկերված ջերմաչափինը՝ \(2\) աստիճան:  
Ներկայացնենք հաշվարկը կոտորակի տեսքով.
 
30°20°10բաժ=10°10բաժ=1°/բաժ40°20°10բաժ=20°10բաժ=2°/բաժ
 
Համոզվենք, որ աջ կողմում պատկերված ջերմաչափը ցույց է տալիս \(26°С\):
 
Գունավորած սպիրտի սյունը գտնվում է \(20°С\) նրբագծից \(3\) բաժանում բարձր: 
 
Քանի որ մեկ բաժանման արժեքը \(2°С\) բաժանում է, կստանանք.
 
t=20°C+3բաժ.×2°C/բաժ=20°C+6°С=26°C
Աղբյուրները
school212.ru/files/azimut/delenie.doc