Տեսություն

Ֆոսֆորի քիմիական հատկությունները
shutterstock_600986171.png
Ֆոսֆորը միացություններում \(-3\)-ից \(+5\) օքսիդացման աստիճաններ է դրսևորում, սակայն այդ տարրին առավել բնորոշ են \(-3\), \(+3\), \(+5\) օքսիդացման աստիճանները՝ օժտված օքսիդավերականգնման երկակիությամբ:
Իրենից ավելի փոքր էլեկտրաբացասականություն ունեցող տարրերի, օրինակ՝ մետաղների հետ փոխազդելիս այն օքսիդիչ է՝ P0+3e=P3
Այդ փոխազդեցության արդյունքում առաջանում են ֆոսֆիդներ։ Օրինակ, բարձր ջերմաստիճաններում ֆոսֆորը միանում է մագնեզիումին՝ առաջացնելով մագնեզիումի ֆոսֆիդ․
2P+3Mg=Mg3P2 
 
61_1_main.png
 
Մագնեզիումի ֆոսֆիդի մոլեկուլի մոդելը

Ֆոսֆորը ջրածնի հետ անմիջականորեն չի միանում: Ջրածնային միացությունը՝ (ֆոսֆորաջրածին կամ ֆոսֆին), կարելի է ստանալ ֆոսֆիդների ու ջրի կամ թթվի փոխազդեցությունից․
 
Mg3P2 + 6H2O = 3Mg(OH)+22PH3Mg3P2 + 6HCl = 3MgCl2+2PH3
104_1_main.png
Ֆոսֆինի մոլեկուլի մոդելը

Ֆոսֆինը տհաճ (նեխած ձկան) հոտով, խիստ թունավոր, անկայուն գազ է, ջրում գործնականորեն չի լուծվում, իսկ օդում ինքնաբերաբար բռնկվում է՝ ֆոսֆորի\((V)\) օքսիդ ու ջուր առաջացնելով, որոնց փոխազդեցությունից ստացվում է ֆոսֆորական թթու․
2PH3+4O2=P2O5+3H2OP2O5+3H2O=2H3PO4
 
Phosphorus-231.jpg
Ֆոսֆինի այրումը
 
Իրենից ավելի մեծ էլեկտրաբացասականություն ունեցող ոչ մետաղների, օրինակ` քլորի, թթվածնի հետ, ֆոսֆորը ցուցաբերում է վերականգնող հատկություն՝ P05e=P+5
 
Թթվածնում ֆոսֆորն այրվում է շլացուցիչ, սպիտակ բոցով՝ առաջացնելով սպիտակ ծխի տեսքով ֆոսֆորի\( (V)\) օքսիդ.
 
4P+5O2=2P2O5

Phosphorus_Burning_in_Oxygen.JPG
Ֆոսֆորի այրումը
 
Ֆոսֆորը միանում է քլորին ավելի եռանդուն, քան թթվածնին.
 
Bg1xJQ-iloveimg-cropped.gif
 
 2P + 5CI2 = 2PCI5                                     
 
Կարմիր ֆոսֆորի ու կալիումի քլորատի՝ Բերթոլեի աղի \((\)KClO3\()\) խառնուրդը շփելիս (տրորելիս) կամ սեղմելիս բոցավառվում է պայթյունով (լուցկու ռեակցիա).

6P+5KClO3=3P2O5+5KCl

Բերթոլեի աղի և ծծմբի խառնուրդ պարունակում է լուցկու հատիկի գլխիկը, իսկ կարմիր ֆոսֆորով պատված է լուցկու տուփի կողերի մակերեսը:
 
c8a4099f575c497cf1319baf13afaa6a.gif
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015