Տեսություն

Ինչպե՞ս սովորողը խմբագրի «ԻմԴպրոց» կայքի իր պրոֆիլը: Կապակցված պրոֆիլներ
Ցանկացած աշակերտ, ինչպես նաև այլ օգտատեր, կարող է խմբագրել ԻմԴպրոց կայքի իր անձնական էջը։ 
 
Այսպիսով, աշակերտները գտնվում են ԻմԴպրոց համակարգում։ Ստորև ներկայացված է, թե նա ինչպե՞ս կարող է խմբագրել իր էջը։

Մուտք գործեք ԻմԴպրոց կայքի անձնական էջ։

Համակարգչում․
 
Снимок15.JPG
 
Այլ սարքի վրա․
 
1212.jpg
 
Աշակերտի դիմաց է կայքի իր հանրային անձնական էջի արտաքին տեսքը և անձնական էջի հետ կատարվող հնարավոր գործողությունները։

Снимок16.JPG
  • Ավելի մուգ գույնով ընդգծված բլոկ «\(2\)»-ը էջում տեղաշարժվելու բլոկն է։
  • Բլոկ «\(1\)»-ը կայքում աշակերտի հանրային էջի տեսքն է։ Այն տեղեկությունն է, որը տեսնում են այլ օգտատերերը։
Եթե աշակերտն ընտրել է անանուն անձնական էջ, ապա մյուս օգտատերերը (բացի իր դպրոցի ուսուցիչներից) կայքում կտեսնեն աշակերտի անձնական էջն այսպես՝
 
Снимок28.JPG

Այն մասին, թե ինչպե՞ս ընտրել անանուն անձնական էջ կարդացեք հետևյալ հղմամբ։
Բաժին՝ «Խմբագրել անձնական էջը»
Снимок17.JPG
 
Снимок18.JPG
 
Այստեղ կարելի է․
  • խմբագրել Ձեր անձնական տվյալները (էլեկտրոնային փոստի հասցեն, նկարը, անունը, ազգանունը, ուսումնական հաստատությունը, դասարանը և այլն) ①;
  • փոփոխել անձնական էջի գաղտնիության կարգաբերումները (հանրային/անանուն անձնական էջ) ①;
  • համաձայնվել ստանալ ծանուցումներ կամ հրաժարվել դրանցից ①;
  • փոփոխել գաղտնաբառը ②;
  • կայքից հեռացնել Ձեր անձնական էջը՝ բոլոր տվյալներով, միավորներով և ձեռքբերումներով հանդերձ ③;
  • ետ վերադառնալ «Իմ պրոֆիլը» բաժնին ④։
Ինչպիսի՞ ծանուցումներ կարող է ստանալ աշակերտը:
 
Տեղեկատվական և մարքետինգային նամակներ կայքից․
 
Снимок19.JPG

Ծանուցումներ տնային և ստուգողական աշխատանքների սկսելու մասին․
 
Снимок20.JPG
 
Այս ծանուցումներն ստանալու համար աշակերտը պետք է Իր անձնական էջում նշի իր գործող էլեկտրոնային փոստի հասցեն, որից նա պարբերաբար օգտվում է։ Այնուհետև էլեկտրոնային փոստի հասցեն հարկավոր է հաստատել՝ անցնելով ստացված նամակի հղմամբ։ Եթե աշակերտը էլեկտրոնային փոստի հասցե չունի, ապա կարելի է նշել ծնողի էլեկտրոնային փոստի հասցեն։
Ուշադրություն
Անձնական էջի խմբագրմանը պատասխանատվությամբ մոտեցե՛ք։
  • Բացատրեք աշակերտներին, որ եթե նրանք ցանկանում են կայքում փոփոխել իրենց տվյալները, օրինակ՝ անունը, էլեկտրոնային փոստի հասցեն, դասարանը և այլն, ապա կարիք չկա ԻմԴպրոց կայքում նոր անձնական էջ բացելու, կարիք չկա կրկին գրանցվել։ Բավական է Ձեր անձնական էջում խմբագրել արդեն գոյություն ունեցող պրոֆիլի տվյալները։
    Օգտատիրոջ անձնական էջում ավելանում են հավաքված միավորները և ստուգողական աշխատանքների արդյունքները, այդ իսկ պատճառով աշակերտի համար շատ կարևոր է ԻմԴպրոց կայքում ունենալ միայն մեկ անձնական էջ։
  • Եթե աշակերտը փոփոխի էլեկտրոնային փոստի հասցեն, ապա նոր հասցեն հարկավոր կլինի հաստատել՝ անցնելով ստացված նամակում առկա հղմամբ։
     
  • Հաջորդ դասարան փոխադրվելիս հարկավոր է Ձեր անձնական էջում փոփոխել դասարանի վերաբերյալ տեղեկությունը։

    Снимок21.JPG 
  • Կայքից աշակերտի անձնական էջի հեռացման դեպքում միավորները, գնահատականները, ստուգողական աշխատանքները և այլ տվյալները վերականգնման ենթակա չեն։ Եթե աշակերտն անզգուշաբար ջնջել է իր անձնական էջը, ապա խնդրում ենք օգնության համար դիմել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ info@imdproc.am:
Խմբագրումից հետո փոփոխված տվյալները պահպանվում են սեղմելով հետևյալ կոճակը՝ 
 
Снимок22.JPG
 
«Իմ պրոֆիլը» բաժնին վերադառնալու համար հարկավոր է սեղմել Ձեր անվան վրա ④։
«Կապակցված պրոֆիլներ» բաժին
Снимок23.jpg
Այստեղ կարելի է ԻմԴպրոց կայքի Ձեր պրոֆիլը կապակցել էլեկտրոնային մատյանի կամ սոցիալական ցանցի պրոֆիլի հետ։
 
Եթե օգտատերը կապակցված պրոֆիլներ չունի․
  • հարկավոր է սեղմել «Ավելացնել կապակցված պրոֆիլ»։
Снимок24.JPG
  • սեղմել կայքի վրա՝ մուտք գործելու համար։
Снимок25.jpg
 
Մուտք գործելուց հետո պրոֆիլները կկապակցվեն և արտաքին պրոֆիլը (սոցիալական ցանցի կամ էլեկտրոնային մատյանի պրոֆիլը) հնարավոր կլինի օգտագործել ԻմԴպրոց կայք մուտք գործելու համար։ Արտաքին պրոֆիլի միջոցով մուտք գործելիս կարիք չի լինի մուտքագրել ԻմԴպրոց կայքի մուտքանունն ու գաղտնաբառը, ինչը կհեշտացնի կապակցված պրոֆիլների միջև անցումները։
 
Снимок7.JPG
 
ԻմԴպրոց կայքի պրոֆիլը կարելի է կապակցել մի քանի սոցիալական ցանցերի անձնական էջերի և էլեկտրոնային մատյանի հետ։
 
Снимок26.JPG
 
«Իմ պրոֆիլը» բաժնին վերադառնալու համար հարկավոր է սեղմել էջի վերևում գտնվող Ձեր անվան վրա։
«Իմ+ բաժանորդագրություն» բաժին
Снимок27.jpg
 
Այս բաժնում կարելի է տեսնել ակտիվացման կարգավիճակը և ժամկետը, կամ էլ միացնել «Իմ+ բաժանորդագրություն» ծառայությունը։
 
Կայքից և ուսումնական նյութերից օգտվելը բոլոր ցանկացողների համար անվճար է․ ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների և նրանց ծնողների։ Կայքում նաև առկա են լրացուցիչ վճարովի ծառայություններ, որոնք կոչվում են «Իմ+ բաժանոևդագրություն»։ Օգտվողների համար նախատեսված այդ լրացուցիչ վճարովի ծառայությունները ներառում են հետևյալը՝
  • հասանելիություն առաջադրանքների պատասխաններին և հուշումներին (առաջադրանքի լուծման քայլերին)։
Ուսուցչի համար առկա են լրացուցիչ հնարավորություններ։