Սիրելի երեխաներ,

Շնորհավորում ենք.

ԻմԴպրոց կայքը հպարտ է բոլորիդ ազդարարելու շատ սպասված մրցույթների հաջող ավարտը և շնորհավորում է յուրաքանչյուրիդ մասնակցության կապակցությամբ։ Անկախ արդյունքներից բոլորդ կստանանք ԻմԴպրոց կայքի կողմից մասնակցության հավաստագիր: Հիշե՛ք. Ձեր մասնկացությունը արդեն իսկ հաղթանակ է։

Բոլոր մասնակիցներդ, այժմ մտնելով «Ստուգողական աշխատանքներ» բաժին, սեղմելով Ձեր մասնակցած մրցույթի անվան վրա, կարող եք տեսնել Ձեր արդյունքները։ Ինչպես նախապես նշվել էր մրցույթի պայմաններում, հաղթող է ճանաչվելու ամենաարագը լուծած և ամենաբարձր միավորներ վաստակած աշակերտը։  Ավելի մանրամասն` «ԻմԴպրոց» կայքը շատ է կարևորում արդարության և թափանացիկության սկզբունքը, այդ իսկ պատճառով, բոլոր մասնակիցները հնարավորություն ունեն անմիջապես մրցույթից հետո տեսնելու իրենց արդյուքները։

Յուրաքանչյուր մրցույթի լավագույն արդյունքներն են`

«Մրցույթ երկրաչափությունից 7-8-րդ դասարանների համար» 32.8 միավոր՝ առավելագույն 35-ից:

«Մրցույթ երկրաչափությունից 9-րդ դասարանի համար» 40 միավոր՝ առավելագույն 45-ից:

«Մրցույթ հայոց լեզու առարկայից 7-8-րդ դասարանների համար» 55.5 միավոր՝ առավելագույն 56-ից:

Հաղթողներին ԻմԴպրոցը կհրավիրի մասնագետների հետ զրույցի, որից հետո այն աշակերտները, ովքեր ինքնուրույն են լուծել առաջադրանքները, կստանան սպասված բջջային հեռախոսները։

Հրապարակված է