Հրապարակված է

Աշակերտների ավտոմատ տեղափոխում հաջորդ դասարան

Հարգելի օգտատերեր,

Օգոստոսի 1-ին այն աշակերտները, ովքեր գրանցված են «ԻմԴպրոց» կայքում, ավտոմատ կերպով կտեղափոխվեն հաջորդ դասարան:

ՈՒշադրություն.  «ԻմԴպրոց» կայքը աշակերտներին կառաջարկի հաստատել արդեն փոփոխված դասարանը կամ ընտրել մեկ այլ դասարան` կայք մուտք գործելուն պես: Նախկին 12-րդ դասարանցիները կմնան իրենց դպրոցի կազմում՝ չընդգրկվելով որևէ դասարանում և հնարավորություն ունենալով արդեն իսկ ընտրել բարձրագույն ուսումնական հաստատություն:

Հրապարակված է

Ամառային մրցույթների արդյունքները

Սիրելի երեխաներ,

Շնորհավորում ենք.

ԻմԴպրոց կայքը հպարտ է բոլորիդ ազդարարելու շատ սպասված մրցույթների հաջող ավարտը և շնորհավորում է յուրաքանչյուրիդ մասնակցության կապակցությամբ։ Անկախ արդյունքներից բոլորդ կստանանք ԻմԴպրոց կայքի կողմից մասնակցության հավաստագիր: Հիշե՛ք. Ձեր մասնկացությունը արդեն իսկ հաղթանակ է։