Հրապարակված է

ԻմԴպրոց կայքը Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ հրավիրում է մասնակցելու իր ամենամյա մասշտաբային մրցույթին

ԻմԴպրոց կայքը Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ հրավիրում է Ձեզ մասնակցելու իր ամենամյա մասշտաբային մրցույթին, որը տեղի է ունենալու Երևանի 12 վարչական շրջաններում գտնվող դպրոցների միջև: Մրցույթը անց է կացվելու «Մաթեմատիկա» առարկայից 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտների միջև (դիտեք կից անիմացիոն տեսահոլովակը): Մրցույթն անց է կացվելու 2 փուլով, առաջին փուլի ավարտին (տևողությունը 1 ամիս) տրվելու է ստուգիչ թեստ` որոշելու համար 2-րդ փուլի մասնակիցներին: Նմանապես և 2-րդ փուլում (տևողությունը 15-20 օր). ավարտին տրվելու է թեստ և ամենաբարձր միավորներ հավաքած դասարանը կդառնա հաղթող: Հաղթելու է մեկ 5-րդ և մեկ 6-րդ դասարան: Հաղթող երեխաներին կտրվեն պլանշետներ` դպրոցում կիրառելու նպատակով, որպեսզի ուսումնական գործընթացը համալրված լինի բարձր տեխնոլոգիաներվ, որի շնորհիվ երեխաները կկարողանան օգտվել լավագույն ուսումնական ծրագրերից: Մրցույթի մասնկացության համար անհրաժեշտ է մինչև  15.11.2017թ ներկայացնել գրավոր տեսքով մասնակցության հայտ՝ ԻմԴպրոցի էլեկտրոնային հասցեին` info@imdproc.am:

Հրապարակված է

Շնորհավոր Ձեր տոնը սիրելի ուսուցիչներ

ԻմԴպրոցը սրտանց շնորհավորում է Ձեզ Ուսուցչի օրվա առթիվ:
Ձեր անձնվեր ու հոգատար աշխատանքով Դուք արժանի ավանդն եք ներդնում մեր պետության ապագա քաղաքացիների ձևավորման գործում: