ԻմԴպրոցը սրտանց շնորհավորում է Ձեզ Ուսուցչի օրվա առթիվ:

Ձեր անձնվեր ու հոգատար աշխատանքով Դուք արժանի ավանդն եք ներդնում մեր պետության ապագա քաղաքացիների ձևավորման գործում:

Մաղթում ենք Ձեզ ստեղծագործական նորանոր հաջողություններ՝ Ձեր շնորհակալ և հայրենանվեր առաքելության ճանապարհին:

«ԻմԴպրոց» կայքի նախաձեռնություններն ուղղված են Ձեզ մշտապես աջակցելուն, ժամանակի շնչով և արդի պահանջներին համապատասխան կրթական նյութեր ու ուսուցման միջոցներ ստեղծելուն: Ի դեմս «ԻմԴպրոց»-ի՝ Դուք ունեք հավատարիմ գործընկեր: 

Կրկին շնորհավորում ենք Ձեզ և մաղթում տոնական բարձր տրամադրություն, առողջություն, անձնական երջանկություն ու բարօրություն: Ձեր աշխատանքում շարունակեք լինել վստահ, բարեխիղճ ու պատասխանատու: 

Հրապարակված է