Սիրելի ԻմԴպրոցի աշակերտներ,

Ահա և բացվեց «Տաղանդների դասարանը»: Ձեզ ենք ներկայացնում այս յուրահատուկ դասարանի առաջին երկու տաղանդին՝ Լիլիթ Քոթանջյանին և Ավետ Ղարիբյանին:

ԻմԴպրոցի այս հրաշքները դարձան «Տաղանդների դասարան» մրցույթի հաղթողներ միմիայն իրենց առանձնահատուկ ունակությունների շնորհիվ: Ինչպես հիշում եք, նախապես, մեր օգտատերերին և ոչ միայն, մեր ակտիվ հետևողներին ներկայացրել էինք ԻմԴպրոցի կողմից մրցույթի ընտրված մասնակիցներին: Քվեարկության արդյունքում հաղթեցին Լիլիթն ու Ավետը: Եկեք բոլորս ուրախանանք և ջերմորեն շնորհավորենք նրանց:

Որպես մրցանակ մենք Լիլիթի և Ավետի համար կազմակերպեցինք ֆոտոնկարահանում՝ իրենց սիրելի աշխարհում:

Ավելին, Լիլիթը և Ավետը ԻմԴպրոցի բոլոր աշակերտների և օգտատերերի համար ամեն շաբաթ պատրաստելու են հետաքրքրաշարժ խնդիրներ և կիսվելու են տարաբնույթ ուսուցողական նյութերով: Ուշադիր հետևեք նրանց կողմից առաջարկված խնդիրներին, լուծեք և բազմապատկեք ձեր գիտելիքները մեր բոլորի միջոցով:

Հիշեցում. Լիլիթն ու Ավետը դարձան մրցույթի առաջին հաղթողները, բայց մեր «Տաղանդների դասարանը» նպատակ ունի համալրելու իր շարքերը բոլոր այն երեխաներին, ովքեր համոզված են, որ իրենք ունեն յուրահատուկ ունակություն և կարող են գրավել մեր բոլորի սրտերը:

Ձեզ միայն մնում է էլ ավելի լավ պատրաստվել այս մրցույթին, զարգացնել ձեր ունակությունները և հենց մրցույթի մեկնարկը տրվի, անմիջապես հանրությանը ցուցադրեք ձեր այդ տաղանդը:


Մրցույթի մասին ավելի մանրամասն կարդացեք հետևյալ հղումով։

Հրապարակված է