Մրցույթների արդյունքների ամփոփում

Երեխաներ ջան,

Ավարտվեց ձեր սիրելի առցանց մրցույթը: Սիրելի երեխաներ, Հայաստանի բոլոր մարզերից, դուք կարողացաք մասնակցել և փորձել ձեր ուժը գիտելիքի պայքարում: Այս անգամ ևս մենք ցանկանում էինք ձեզ հնարավորություն տալ համոզվելու, որ գիտելիքը գնահատվում է, պարգևատրվում, քանի որ այն ձեր ամենամեծ ձեռքբերումն է: ԻմԴպրոցը ստեղծել է այդ հնարավորությունը, իսկ դուք՝ օգտագործել:

Սիրելի աշակերտ, անգամ, եթե քո արդյունքը լավագույնը չէ, հիշիր,  մասնակցելով դու ձեռք ես բերել գիտելիք և մրցելու ունակություն, որը քեզ դարձրել է ավելի ուժեղ և խելացի: 

 

Այժմ ծանոթացիր քո արդյունքներին քայլ առ քայլ.

  1. Մտիր «Ստուգողական աշխատանքներ» բաժին,

  2. Ընտրիր այն աշխատանքը, որին մասնակցել ես և կտեսնես քո հավաքած միավորը. օրինակ՝

  1. Եթե քո արդյունքը լավագույններից է, ապա «ԻմԴպրոցը» կապ կհաստատի քեզ հետ և կհրավիրի մասնագետի հետ զրույցի:

 

Ինչպես նախապես ասել էինք, մրցույթը լինելու է 2 փուլով՝ առաջինը առցանց, իսկ երկրորդը գրասենյակում՝ լավագույն արդյունք ցուցաբերած երեխաների միջև:  2-րդ փուլը պարտադիր է արդարությունը և անաչառությունը ապահովելու համար:

Այսպիսով, միայն 2-րդ փուլի անցկացումից հետո, մենք կազդարարենք հաղթող բալիկների անունները: ԻմԴպրոցը այն աշակերտներին, ովքեր ինքնուրույն են լուծել առաջադրանքները և հաղթող են ճանաչվել, կնվիրի սմարթֆոն 😊

Իսկ հիմա ճիշտ ժամանակն է առանց հուսահատվելու շարունակել հարստացնել գիտելիքները և բազմապատկել հաղթելու հնարավորությունները: Մրցույթներ միշտ են կազմակերպվելու մեր կողմից, մնում է դու պատրաստ լինես և ապացուցես քո լավագույնը լինելը:

Դե ինչ, մաղթում ենք հաջողություն և նորանոր ձեռքբերումներ, մեր սիրելի աշակերտ 😉

Հրապարակված է