Հրապարակված է

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

ԻմԴպրոցը սրտանց շնորհավորում է բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթում ամենայն բարիք: Թող 2019 թվականը լինի խաղաղության, բարեկեցության և ուրախության առիթներով լի տարի:

Հրապարակված է

ԻմԴպրոցի 2018 թվականի ձեռքբերումները

Սիրելի օգտատերեր,

Ցանկանում ենք ձեզ հետ կիսվել այս տարվա մեր ձեռքբերումներով, վստահ լինելով, որ նոր 2019թ.-ը մեզ բերելու է նորանոր հաջողություններ ու համագործակցություններ։

Հրապարակված է

Տաղանդների դասարանը սպասում է քեզ

Մեր շա՜տ սիրելի տաղանդավոր բալիկներ

Տաղանդների դասարանը կրկին բացել է իր դռները:

Շտապե՜ք դառնալ մեր դասարանի պատվավոր անդամը: Մենք ձեզ փնտրում ենք: 😊

Հրապարակված է

Էլենի բարեմաղթանքը մեզ

Սիրելի Էլեն, շնորհակալ ենք բարեմաղթանքների համար: Թող քո հաջողությունները շարունակական լինեն, իսկ ԻմԴպրոցը միշտ քո կողքին է:

Հրապարակված է

Մեր հաղթողները

Աշակերտներ ջան,

Երեկ ԻմԴպրոցի հյուրընկալ գրասենյակում կազմակերպեցինք «Մաթեմատիկա 5, 6, 7», «Հայոց լեզու 7-8» և «Ֆիզիկա 10-12» առցանց մրցույթների երկրորդ՝ եզրափակիչ փուլը։

ԻմԴպրոցը, ապահովելով արդարության և թափանցիկության սկզբունքը, լավագույն արդյունքներ ցուցաբերած երեխաներին՝ ամենաբարձր միավորները հավաքած և առաջադրանքներն ամենաարագը լուծած,  հրավիրեց մասնագետների հետ զրույցի՝ վերջնական արդյունքները որոշելու նպատակով:

Հրապարակված է

Մրցույթների արդյունքների ամփոփում

Երեխաներ ջան,

Ավարտվեց ձեր սիրելի առցանց մրցույթը: Սիրելի երեխաներ, Հայաստանի բոլոր մարզերից, դուք կարողացաք մասնակցել և փորձել ձեր ուժը գիտելիքի պայքարում: Այս անգամ ևս մենք ցանկանում էինք ձեզ հնարավորություն տալ համոզվելու, որ գիտելիքը գնահատվում է, պարգևատրվում, քանի որ այն ձեր ամենամեծ ձեռքբերումն է: ԻմԴպրոցը ստեղծել է այդ հնարավորությունը, իսկ դուք՝ օգտագործել: