Տաղանդների դասարանը սպասում է քեզ

Մեր շա՜տ սիրելի տաղանդավոր բալիկներ
Տաղանդների դասարանը կրկին բացել է իր դռները:
Շտապե՜ք դառնալ մեր դասարանի պատվավոր անդամը: Մենք ձեզ փնտրում ենք: 😊

Իսկ ի՞նչ է տաղանդների դասարանը… Սա վիրտուալ դասարան է, որտեղ կարող է հայտնվել ցանկացած երեխա, ով ունի որևէ տաղանդ կամ ունակություն, սուպեր հնարավորություն և սիրում է լինել ուշադրության կենտրոնում:

Այո՜, այստեղ չկան տնային աշխատանքներ, գնահատականներ, փոխարենը կան շա՜տ ուրախ և զվարճալի հնարավորություններ ու անակնկալներ:

Եվ այսպես, տաղանդների դասարանում հայտնվելու համար հարկավոր է՝

  1. ունենալ յուրահատուկ ունակություն, որը քեզ առանձնացնում է բոլորից,

  2. նկարահանել վիդեոհոլովակ, որտեղ դու ցուցադրում ես քո սուպեր հնարավորությունը,

  3. տեղադրել այն քո ֆեյսբուքյան էջում #imdproc #dreamclass հեշթեգերով՝ մինչև դեկտեմբերի 28-ը,

  4. ուղարկել վիդեոհոլովակը ԻմԴպրոց թիմին՝ info@imdproc.am էլփոստով կամ մեր ֆեյսբուքյան էջին՝ նշելով անունը, ազգանունը և հեռախոսահամարը:

Ուշադրությու՛ն

Այն երեխաները, ովքեր կուղարկեն իրենց հոլովակները, կմասնակցեն տաղանդների դասարանի մրցույթին: Երկու շաբաթվա ընթացքում ԻմԴպրոց թիմի քվեարկությամբ կընտրվեն լավագույն հոլովակները, որոնք կտեղադրվեն մեր ֆեյսբուքյան էջում: Կհայտարարվի քվեարկություն, որի ընթացքում հաղթող կճանաչվի առավելագույն հավանություններին արժանացած մեկ տղա և մեկ աղջիկ:

Իսկ հաղթողները, ինչպես արդեն գիտեք, կդառնան ԻմԴպրոցի կերպարները և կհայտնվեն կայքի հրապարակումներում: Կսպասվեն այլ անակնկալներ ևս: 😊

Մաղթում ենք ձեզ և մեզ հաջողություն: 😉

Հ.Գ. Իսկ Ավետը և Լիլիթը մեր տաղանդների դասարանի առաջին հաղթողներն են:

 

Հրապարակված է