Մրցույթի փակման արարողություն

Սիրելի՜ ԻմԴպրոցականներ,

«Փոքրիկ Էյնշտեյն» գիտության թանգարանում տեղի ունեցավ ԻմԴպրոցի և «Փոքրիկ Էյնշտեյնի» կազմակերպած մրցույթի փակման արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին մրցույթում հաղթած աշակերտները, նրանց ծնողները, ուսուցիչները և ԻմԴպրոց թիմի անդամները:

Ամենաշատ «ԹՈՓ» միավորներ հավաքած 25 աշակերտ բացահայտեց «Փոքրիկ Էյնշտեյն» թանգարանը։ Հաղթողները անձամբ փորձարկեցին թանգարանում ներկայացված ցուցանմուշները, վայելեցին գիտության զարմանահրաշ երևույթները։

Իրենց մրցանակները ստանալու էին եկել նաև Կոտայքի մարզի ք. Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի 5Գ դասարանի ուսուցչուհի Նարինե Մարկոսյանը և Կոտայքի մարզի ք. Հրազդանի Ա. Մռավյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 4Ա դասարանի ուսուցչուհի Սաթիկ Վարդանյանը: Մրցանակներն էին  «Ջին կոլբայի միջից» գիտափորձի հավաքածուն, «Կախարդական բյուրեղ» և «Կրակների տիրակալը» գիտափորձերի հավաքածուները: Ուսուցիչները համոզված էին, որ դասաժամին աշակերտները մեծ սիրով ու ոգևորությամբ կկատարեն այս փորձերը:

Աշակերտները խոստացան, որ էլ ավելի ակտիվ են լինելու ԻմԴպրոցում, ավելի շատ առաջադրանքներ են լուծելու և ոգևորված այս մրցույթից մասնակցելու են հետագա մյուս բոլոր մրցույթներին։

Մենք բոլորին հաջողություն ու նորանոր ձեռքբերումներ ենք մաղթում։

Իսկ դուք, սիրելի օգտատերեր, հետևեք մեզ։ Շա՜տ շուտով ձեզ նոր անակնկալ է սպասվում։

 

Հրապարակված է