Հրապարակված է

Yerevan Color Festival 2019

Սիրելի՜ օգտատերեր,

Ամռանը հաշված օրերն են մնացել։ Մենք առաջարկում ենք այն սկսել ակտիվ ու վառ գույներով՝ մասնակցելով Yerevan Color Festival 2019-ին հունիսի 8-ին։ Մաշտոցի պողոտայում (Սարյանի փոստի դիմացի նորաբաց այգում) մեզ բոլորիս սպասվում է հիանալի օր, որտեղ կլինեն շատ ուրախ ու աշխույժ մարդիկ, կլինի պարային երաժշտություն ու գեղեցիկ միջավայր։

Հրապարակված է

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍԻ 28

1918թ. մայիսի 28-ին առաջին անգամ հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Մայիսի 28-ը հայ ժողովրդի փրկության և վերածննդի օրն է: Անկախության հռչակումը շրջադարձային եղավ հայ ժողովրդի համար: Այդ իրադաձությամբ սկսվեց հաղթանակների նոր ժամանակաշրջան:

Հրապարակված է

Մրցույթի 2-րդ փուլ անցած աշակերտները

Սիրելի օգտատերեր,

Ներկայացնում ենք տրամաբանական խնդիրների մրցույթից 2-րդ փուլ անցած մասնակիցների անունները։ Յուրաքանչյուր տարիքային խմբից եզրափակիչ փուլ է անցել 10-ական աշակերտ։

Հրապարակված է

Մրցույթների արդյունքների ամփոփում

Սիրելի՜ երեխաներ,

Մրցույթի արդյունքներն արդեն հասանելի են։

Տրամաբանական խնդիրների մրցույթն իր տեսակով առաջինն էր և դուք, սիրելի մասնակիցներ, այն հաջողությամբ հաղթահարել եք։ Յուրաքանչյուր տարիքային խմբից մենք ունեցել ենք մոտ 250 մասնակից։ Իսկ այս մասնակիցներից 2-րդ փուլ անցնելու է 20 հոգի՝ 3-4-րդ դասարանների մասնակիցներից 10 հոգի, 5-6-րդ դասարանների մասնակիցներից՝ ևս։

Հրապարակված է

Շնորհավորում ենք ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ

Ահա և ավարտվեց ուսումնական տարին: Այս ընթացքում ԻմԴպրոց կայքի առաջադրանքների շտեմարանը համալրվեց շուրջ 800 նոր ու հետաքրքիր առաջադրանքներով հետևյալ առարկաներից՝ Կենսաբանություն, Խորացված ֆիզիկա, Խորացված հայոց լեզու, Մայրենի, Հայոց եկեղեցու պատմություն, Աստղագիտություն:

Հրապարակված է

Մրցույթի մասնակցության պայմաններ

Սիրելի՜ ԻմԴպրոցականներ,

Հիշում եք չէ՞, որ մայիսի 23-ին մրցույթ է լինելու ԻմԴպրոցում։
Այո, այո, ԻմԴպրոցը Spacer-ի հետ համատեղ մրցույթ է կազմակերպել՝ 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտների համար։

 

Հրապարակված է

Շնորհավոր մայիսյան եռատոնը

Մայիսը յուրաքանչյուր հայի համար փառահեղ հաղթանակների ու իրադարձությունների ամիս է: Այն եռատոն է մեզ համար. 1945 թվականի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Հրապարակված է

Մրցույթ Spacer-ի հետ համատեղ

Սիրելի՜ ԻմԴպրոցականներ,

Ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ «ԻմԴպրոցը» ձեզ համար անակնկալ է պատրաստել։

 

Հրապարակված է

Մրցույթի փակման արարողություն

Սիրելի՜ ԻմԴպրոցականներ,

«Փոքրիկ Էյնշտեյն» գիտության թանգարանում տեղի ունեցավ ԻմԴպրոցի և «Փոքրիկ Էյնշտեյնի» կազմակերպած մրցույթի փակման արարողությունը: