Հրապարակված է

Վերապատրաստումներ ուսուցիչների համար

Սիրելի մանկավարժներ,

Ամառը հարմար ժամանակ է ոչ միայն հանգստանալու, այլև նոր հմտություններ ու մասնագիտական նոր ունակություններ ձեռք բերելու համար։

ԻմԴպրոց կրթական պորտալն առաջարկում է անցնել եռօրյա վերապատրաստում, որը թույլ կտա ձեզ առավել լավ տիրապետել ՏՀՏ ժամանակակից մեթոդներին և դրանք կիրառել կրթական պրոցեսում, կօգնի ձեզ դասերն ավելի հետաքրքիր ու երեխաներին հարազատ միջավայրում անցկացնել ու տեսնել ձեր աշակերտների մոտ առաջադիմության ակնհայտ աճ։

Հրապարակված է

ԻմԴպրոցի և Spacer-ի համատեղ մրցույթի ամփոփում։ Լուսանկարներ

ԻմԴպրոցի սիրելի աշակերտներ,

Ձեզ համար արդեն հարազատ դարձած ԻմԴպրոցի գրասենյակում տեղի ունեցավ ԻմԴպրոցի և Spacer-ի կազմակերպած 3-4-րդ և 5-6-րդ դասարանների տրամաբանական խնդիրների առցանց մրցույթի եզրափակիչ փուլը:

Հրապարակված է

Տրամաբանական խնդիրների եզրափակիչ փուլ

Սիրելի՜ օգտատերեր,

Մոտենում է 3-4-րդ և 5-6-րդ դասարանների համար նախատեսված տրամաբանական խնդիրների մրցույթների եզրափակիչ փուլը։ Հունիսի 7-ին մենք կիմանանք, թե ովքեր են մրցույթների հաղթողները։ Հիշեցնենք, որ այս մրցույթը առարկայական չէ, չի համապատասխանում որևէ առարկայական ծրագրի ու չափորոշչի։ Այն միտված է բացահայտելու երեխաների տրամաբանական, վերլուծական և արագ կողմնորոշվելու կարողությունները։