Տրամաբանական խնդիրների եզրափակիչ փուլ

Սիրելի՜ օգտատերեր,

Մոտենում է 3-4-րդ և 5-6-րդ դասարանների համար նախատեսված տրամաբանական խնդիրների մրցույթների եզրափակիչ փուլը։ Հունիսի 7-ին մենք կիմանանք, թե ովքեր են մրցույթների հաղթողները։ Հիշեցնենք, որ այս մրցույթը առարկայական չէ, չի համապատասխանում որևէ առարկայական ծրագրի ու չափորոշչի։ Այն միտված է բացահայտելու երեխաների տրամաբանական, վերլուծական և արագ կողմնորոշվելու կարողությունները։

Կայքում առկա «Դասամիջոց» բաժինը լավ հիմք է, որ երեխաները հասկանան նմանատիպ խնդիրներ լուծելու տրամաբանությունը։ Այդ իսկ պատճառով մենք մրցույթի թե՛ 1-ին, թե՛ 2-րդ փուլում խորհուրդ ենք տվել երեխաներին լուծել այս բաժնի խնդիրները՝ ամենևին չսահմանափակելով նրանց օգտվել նմանատիպ խնդիրներ ներկայացնող այլ ռեսուրսներից։

2-րդ փուլ անցած մասնակիցները ներկայացնում են իրենց համապատասխան դասարանային խմբի լավագույն տասնյակը։ Ավելին կարող եք դիտել այստեղ։

2-րդ՝ եզրափակիչ փուլում, հաղթողներ ճանաչվելու են այն երեխաները, ովքեր կվաստակեն առավելագույն միավորը ամենակարճ ժամանակում։ 1-ին հորիզոնականը զբաղեցրած աշակերտը ստանալու է սմարթֆոն։ Նվերներ և հավաստագրեր ստանալու են բոլորը։ Նաև մենք կազմակերպելու ենք հաճելի ժամանց բոլորի համար։

Սիրելի աշակերտներ, ձեզ մնացել է 3 օր, որ կարողանաք լավագույն արդյունք գրանցել։ Ցանկանում ենք բոլորին հաջողություն։ Կտեսնվենք հունիսի 7-ին։

Հրապարակված է