Վերապատրաստումներ ուսուցիչների համար

Սիրելի մանկավարժներ,

Ամառը հարմար ժամանակ է ոչ միայն հանգստանալու, այլև նոր հմտություններ ու մասնագիտական նոր ունակություններ ձեռք բերելու համար։

ԻմԴպրոց կրթական պորտալն առաջարկում է անցնել եռօրյա վերապատրաստում, որը թույլ կտա ձեզ առավել լավ տիրապետել ՏՀՏ ժամանակակից մեթոդներին և դրանք կիրառել կրթական պրոցեսում, կօգնի ձեզ դասերն ավելի հետաքրքիր ու երեխաներին հարազատ միջավայրում անցկացնել ու տեսնել ձեր աշակերտների մոտ առաջադիմության ակնհայտ աճ։ ԻմԴպրոցի միջոցով հնարավոր է դասարանում անգամ առավելագույն աշակերտների թվի պարագայում ապահովել անհատական մոտեցում, իրականացնել շերտավոր և աշակերտակենտրոն ուսուցում։ Եվ որ ամենակարևորն է, այս ամենի հետ մեկտեղ դուք կարող եք խնայել ձեր ժամանակը։

1

    Վերապատրաստման ընթացքում  դուք ծանոթանալու եք imdproc.am կայքի ֆունկցիոնալ հատվածին, նրա ընձեռած հնարավորություններին և նպատակներին, ինչպես նաև տիրապետելու եք բոլոր այն հմտություններին, որոնք անհրաժեշտ են կայքը ուսումնական գործընթացում արդյունավետ կիրառելու համար։

Սիրելի ուսուցիչներ, մենք առաջարկում ենք այնքան ճկուն գործիք, որը հնարավորություն է տալիս ոչ թե հարմարվել նրան, այլ այն հարմարեցնել ձեզ։

1

Վերապատրաստումը իրականացվում է անհատական և խմբային տարբերակներով (3-5 հոգի խմբում), մեր գրասենյակում կամ օնլայն՝ Skype-ի միջոցով։ Անհատական վերապատրաստման արժեքը 7,000 դրամ է, խմբայինինը՝ 4,000։ Դուք ընտրում եք այն տարբերակը, որը ցանկանում եք և առավել հարմար է։

Վերապատրաստումը հաջող ավարտելուց հետո ձեզ հանձնվելու է հավաստագիր, որ դուք տիրապետում եք ՏՀՏ գործիքներին ու ԻմԴպրոց կրթական կայքին։

Սիրելի ուսուցիչներ, դուք նաև կարող եք դառնալ վերապատրաստող մասնագետ և ինքներդ իրականացնեք վերապատրաստումներ, իսկ մեր կողմից ստանալ համագործակցության մի շարք առաջարկներ։

1

Հարցերի դեպքում կարող եք գրել մեր էլփոստին՝ info@imdproc.am և զանգահարել այս հեռախոսահամարներով՝ 098 49 69 19, 055 442 442, 055 95 85 75:

 

Միասին անկացնենք ամառն արդյունավետ և հետաքրքիր։

1

 

Շտապեք լրացնել մասնակցության հայտը, քանի որ տեղերը խիստ սահմանափակ են

Հրապարակված է