Մրցույթի մասնակցության պայմաններ

Սիրելի՜ ԻմԴպրոցականներ,

Հիշում եք չէ՞, որ մայիսի 23-ին մրցույթ է լինելու ԻմԴպրոցում։ Այո, այո, ԻմԴպրոցը Spacer-ի հետ համատեղ մրցույթ է կազմակերպել՝ 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտների համար։

Շտապե՜ք, շատ քիչ ժամանակ է մնացել։ :)

Իսկ հիմա պետք է ուշադիր լինեք։

Մրցույթին մասնակցել ցանկացող բոլոր աշակերտները պետք է հետևեն այս կարևոր քայլերին՝

1. Գրանցվեք imdproc.am կայքում որպես դպրոցական, եթե դեռևս գրանցված չեք,

2. Մինչև մայիսի 22-ը ձեռք բերեք 6 ամսվա կամ 1 տարվա «ԻՄ+» բաժանորդագրություն, այլապես չեք կարողանա մասնակցել մրցույթին,

3. Արդեն հայտարարված մրցութային օրը ժամը 10:00-ից մինչև 23:00-ը մուտք գործեք կայքի «Առարկաներ» բաժին, ընտրեք «Մրցույթ 3-4-րդ դասարանների համար», կամ «Մրցույթ 5-6-րդ դասարանների համար» առարկան և սկսեք լուծել թեստը,

  • «Մրցույթ 3-4-րդ դասարանների համար» - կարող են մասնակցել միայն 3-րդ և 4-րդ դասարանի աշակերտները,
  • «Մրցույթ 5-6-րդ դասարանների համար» - կարող են մասնակցել միայն 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտները։

4. Մրցութային առաջադրանքները լուծելու համար սեղմեք «Սկսել թեստը» կոճակը և հիշեք՝ թեստն սկսելուն պես կունենաք սահմանափակ ժամանակ, իսկ թե որքան՝ նախապես նշված կլինի թեստի նկարագրում,

5. Եթե տեխնիկական խոտանների պատճառով թեստը ընդհատվի, ապա շարունակելու համար վերադարձեք «Առարկաներ» բաժին, սեղմեք ձեր մրցութային առարկայի վրա, այնուհետև «Շարունակել թեստը» կոճակը և դուք կվերադառնաք թեստի այն վարժությանը, որտեղ ընդհատվել էր այն։ Արդեն լուծված վարժությունների պատասխանները պահպանվում են։ Հիշեք նաև, որ այդ ընթացքում թեստին տրված ժամանակը կանգ չի առել:

Նման խնդիրներից խուսափելու համար խնդրում ենք թեստը լուծել կայուն ինտերնետային կապ ունեցող սարքով:

6. Առաջադրանքները կատարեք ձեր պրոֆիլից, ինքնուրույն, առանց որևէ մեկի օգնության։

Յուրաքանչյուր տարիքային խմբից 2-րդ փուլ կանցնի 10-ական մասնակից։

Հիշե՛ք, որ  ԻմԴպրոցը շատ է կարևորում արդարության և թափանցիկության սկզբունքը ու ցանկանում է, որ հաղթի արժանին։

Բոլոր հարցերը կարող եք հղել info@imdproc.am էլհասցեին կամ զանգահարել նշված հեռախոսահամարներով՝ +374 98 496919, +374 11 290290։

Շտապեք մասնակցել՝ լրացնելով հետևյալ հայտը, եթե դեռ չեք լրացրել այն:

Բոլորին հաջողություն ենք մաղթում ։)

*Ի գիտություն՝ «ԻմԴպրոց» կայքը մրցույթի ընթացքում մասնակիցների տեխնիկական պատրաստվածության և առաջացած խոտանների հետ կապված հարցերում պատասխանատվություն չի կրում:

Հրապարակված է