Շնորհավոր մայիսյան եռատոնը

Մայիսը յուրաքանչյուր հայի համար փառահեղ հաղթանակների ու իրադարձությունների ամիս է: Այն եռատոն է մեզ համար. 1945 թվականի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

90-ականներին սկիզբ առած պատերազմը բեկումնային դարձավ Շուշիի ազատագրմամբ և նախանշեց մեր հետագա հաղթանակների ուղին: Մեր հաջողություններն ու նվաճումները ձեռք բերվեցին հայ զինվորի, կամավորի ու հրամանատարի սխրանքների, անօրինակ խիզախության ու արիության շնորհիվ:

Նվիրական այս օրը համակվենք միասնության ու համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության զգացումներով: Առաջնագծում կանգնած մեր մարտիկներին և ողջ հայ ժողովրդին ցանկանանք անկոտրում կամք, խաղաղ երկինք և լուսավոր ապագա:

Հարգանքով՝ ԻմԴպրոց

mayisyan eraton

Հրապարակված է