![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Բուսաբուծությունը: Հացահատիկային մշակաբույսերը
Բուսաբուծությունը համաշխարհային գյուղատնտեսության առաջատար ճյուղն է, իսկ առանձին երկրներում՝ երկրորդը, օրինակ՝ Գերմանիա, Դանիա: Այն բնակչությանը մատակարարում է բուսական ծագման տարբեր սննդամթերք, արդյունաբերությանը՝ հումք, իսկ անասնապահությանը՝ կեր: Աշխարհում մշակում են մոտ \(1600\) տեսակի մշակաբույսեր, իսկ Հայասանում՝ ավելի քան \(100:\)
Ուշադրություն
Բուսաբուծությունը բաղկացած է երկու հիմնական ճյուղերից՝ դաշտավարությունից (դաշտային մշակաբույսերի աճեցումից) և այգեգործությունից (մրգատու ծառերի, թփերի աճեցում):
Ըստ կիրառական նշանակության տարբերում են հացահատիկային (բրինձ, ցորեն, եգիպտացորեն, գարի, վարսակ, աշորա), ձիթատու (արևածաղիկ, ձիթապտուղ, կոկոսյան և յուղատու արմավենի), շաքարատու (շաքարի ճակնդեղ, շաքարեղեգ), թելատու (բամբակ, ջուտ, սիսալ, վուշ), կաուչուկատու (հևեա) և այլ տեխնիկական մշակաբույսեր:
![23.jpg](https://resources.cdn.imdproc.am/cbe9f241-cfee-4559-b3e6-dd2e8f0f4ba8/23.jpg)
Հացահատիկային մշակաբույսեր
ցորեն | գարի | եգիպտացորեն | բրինձ |
![]() | ![]() | ![]() | ![]() |
![ցորեն.png](https://resources.cdn.imdproc.am/bc85f478-3007-40cb-bbb5-fb14e38405df/%D6%81%D5%B8%D6%80%D5%A5%D5%B6.png)
Հացահատիկի արտադրությունը համաշխարհային գյուղատնտեսության հիմքն է, քանի որ հացահատիկը մարդու ամենակարևոր պարենամթերքն է: Հացահատիկային մշակաբույսերի մեջ ցանքատարածությամբ առաջին տեղում է ցորենի մշակությունը: Ցորենի հայրենիքը Հարավարևմտյան Ասիան է՝ Հայկական լեռնաշխարհի հետ միասին: Այն մշակում են հիմնականում բարեխառն լայնություններում:
Բրնձի հայրենիքը Չինաստանն է: Այն ջերմասեր և խոնավասեր բույս է, այդ պատճառով էլ մշակվում է հասարակածային, մերձհասարակածային, արևադարձային և մերձարևադարձային գոտիներում:
Եգիպտացորենի հայրենիքը Մեքսիկան է, իսկ Եվրոպա եգիպտացորենը բերվել է Ք. Կոլումբոսի ճանապարհորդությունների արդյունքում: Եգիպտացորենի մշակության տարածքները գրեթե համընկնում են ցորենի մշակության հետ: Այս մշակաբույսի գլխավոր արտադրողներն են ԱՄՆ-ը, Չինաստանը, Բրազիլիան:
Օրինակ
Ցորենի մշակությամբ առաջատար են Հնդկաստանը, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և այլն:
Օրինակ
Բրինձ արտադրող գլխավոր երկրներն են Չինաստանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Բանգլադեշը, Վիետնամը և այլն:
Աղբյուրները
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
http://faostat.fao.org/site/339/default.aspx