Աշխատանքի աշխարհագրական բաժանում (ԱԱԲ): Աշխատանքի միջազգային բաժանում
Ինչպես գիտենք, Երկիր մոլորակի բնությունն աչքի է ընկնում բազմազանությամբ: Քննարկենք կլիմայական պայմանների օրինակը: Մի երկրում տիրապետում են այնպիսի մեղմ կլիմայական պայմանները, որոնք բարենպաստ են օրինակ՝ ցորենի մշակության համար, իսկ մեկ այլ երկիր աչքի է ընկնում տաք ու խոնավ կլիմայով, որի դեպքում մշակում են բրինձ: Այս դեպքում առաջինը մասնագիտանում է ցորենի մշակությամբ, իսկ երկրորդը՝ բրնձի: Եթե այս երկրներում առաջանան նշված մշակաբույսերի բերքի ավելցուկ, ապա նրանք կարող են վաճառել այլ երկրների կամ միմյանց: Այսպիսով՝ յուրաքանչյուր երկիր արտադրում է որոշակի արտադրատեսակ (բերված օրինակում՝ բրինձ, ցորեն), որով էլ հետագայում մասնակցում է համաշխարհային առևտրին, դառնում աշխատանքի աշխարհագրական բաժանման ակտիվ մասնակից:
 
Ցորեն
Բրինձ
9876.jpg275852_original.jpg
Աշխատանքի աշխարհագրական (տարածքային) բաժանումը տնտեսական հարաբերություններով միմյանց հետ փոխկապված երկրների, շրջանների կամ կենտրոնների միջև աշխատանքային գործունեության բաժանումն է, որն արտահայտվում է մասնագիտացված ճյուղերի արտադրած ապրանքների ու ծառայությունների փոխանակմամբ:
Այն պայմանավորված է տարածքային միավորների բնական, տնտեսական, սոցիալական առանձնահատկություններով, ինչպես նաև տնտեսաաշխարհագրական դիրքով:
Աշխարհագրական օբյեկտների տեղաբաշխման վրա ազդող պայմաններն ու հանգամանքները կոչվում են տեղաբաշխման գործոններ: 
Շվեյցարիան, Իտալիան, Ֆրանսիան աչքի են ընկնում պանրի արտադրությամբ:
 
6.պանրի արտադրություն.jpg

Չինաստանը, Հնդկաստանը, Շրի Լանկան մասնագիտացել են թեյի մշակությամբ:
 
Green-Tea3.jpg
 
Ճապոնիան մասնագիտացել է ավտոմեքենաների, էլեկտրոնիկայի արտադրությամբ:
 
Toyota-Motor-2.jpg
 
Գերմանիան (ինչպես ԱՄՆ-ը, Ճապոնիան, Շվեյցարիան) մասնագիտացել է ֆինանսաբանկային ոլորտում:
 
Deutsche_Bank.jpg
Աշխատանքի միջազգային բաժանումն առանձին երկրների մասնագիտացումն է միջազգային շուկայում փոխանակման համար նախատեսված ապրանքների արտադրության և ծառայությունների գծով:
Ներկայումս զարգացած երկրները հիմնականում մասնագիտացել են բարձրորակ, բարդ կառուցվածք ունեցող ապրանքների, գիտատար արտադրությունների գծով (օրինակ՝ ԱՄՆ-ը՝ համակարգիչների արտադրության և բարձրագույն տեխնոլոգիաների, Ճապոնիան՝ ռոբոտաշինության գծով), իսկ զարգացող երկրները՝ հումքի և գյուղատնտեսական արտադրանքի (օրինակ՝ Զամբիան՝ պղնձի արտադրության գծով): Հայաստանը մասնագիտացել է գինու- կոնյակի, թանկարժեք քարերի, գունավոր մետաղների (պղինձ, մոլիբդեն, ալյումին), պահածոների, մրգերի, չրերի և այլնի արտադրությամբ, որոնք արտահանում է այլ երկրներ:
 
Աշխատանքի միջշրջանային բաժանումն աշխատանքի աշխարհագրական բաժանումն է երկրի տնտեսական շրջանների միջև:
 
Ռուսաստանի Ուրալյան տնտեսական շրջանը մասնագիտացել է մետաղաձուլության, էներգետիկայի ուղղությամբ:
 
Ural_Russia_promishlennost_1.jpg
 
Արևմտյան Սիբիրն աչքի է ընկնում նավթի և բնական գազի արդյունահանման ծավալներով:
 
1.jpg
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008