Համաշխարհային տնտեսություն: Ձևավորման նախադրյալները
Համաշխարհային տնտեսությունը միջազգային տնտեսական հարաբերություններով միմյանց փոխկապակցված աշխարհի բոլոր երկրների ազգային տնտեսությունների պատմականորեն ձևավորված ամբողջությունն է:
Ինչպես գիտենք, ողջ պատմության ընթացքում երկրների ազգային տնտեսությունները զարգացել են միմյանց հետ կապեր հաստատելով: Հին դարերում այդ կապերը բավական թույլ էին, քանի որ մարդիկ ի վիճակի չէին հաղթահարել բնության բազմաթիվ արգելքներ, ինչպես նաև չէին տիրապետում կապի այն միջոցներին, որոնք բնորոշ են ներկայիս հասարակությանը: Տնտեսական հարաբերությունների զարգացման գործընթացը բավականին աշխուժացավ Աշխարհագրական Մեծ հայտնագործությունների արդյունքում (հիշում ենք Ք. Կոլումբոսի առաջին ճանապարհորդությունը \(1492\) թ.-ին): Նոր հայտնագործված տարածքներում ապրող բնակչությունը համեմատ Եվրոպացի նվաճողների՝ գտնվում էր տնտեսական զարգացման ցածր մակարդակի վրա, ինչից և օգտվում էին Եվրոպացիները՝ հաստատելով տնտեսական կապեր կամ յուրացնելով նոր տարածքների բնական ռեսուրսները: Այսպես՝ Եվրոպայում բավական պահանջված էին այն ապրանքները (համեմունքներ, արևադարձային պտուղներ, ազնիվ մետաղներ և այլն), որոնք ներկրվում էին նոր հայտնագործված տարածքներից, Հնդկաստանից, Չինաստանից և ասիական այլ երկրներից: Այսպիսով` ձևավորվեց համաշխարհային շուկան, որը համաշխարհային տնտեսության ձևավորման կարևոր նախադրյալն էր:    
 
Նկարը վերաբերում է շուկային:
 
2554659_900.jpg
 
Սակայն միայն առևտրային հարաբերությունների զարգացումը բավարար չէր համաշխարհային տնտեսության ձևավորման համար: Երկրորդ կարևոր նախադրյալը խոշոր մեքենայական արտադրությունն էր, որի արտադրանքը որպես ապրանք արտահանվում էր միջազգային շուկա: Խնդիրն այն է, որ մինչև արտադրության մեքենայացումը (ձեռքի աշխատանքի փոխարինումը մեքենաների, հաստոցների աշխատանքով), բազմաթիվ ապրանքների քանակն այնքան քիչ էր, որ հազիվ էր բավականացնում տեղական բնակչության պահանջարկը, հետևաբար չէր կարող արտահանվել կամ փոխանակվել համաշխարհային շուկայի շրջանակներում: \(18\)-րդ դարի վերջում և \(19\)-րդ դարի սկզբում Եվրոպայում տեղի ունեցած արդյունաբերական հեղափոխության արդյունքում ստեղծված մեքենայացված արտադրամասերի, ֆաբրիկաների և գործարանների կառուցումը նպաստեցին արտադրվող արտադրանքի ծավալի զգալի աճին:
 
Նկարը վերաբերում է արտադրությանը:
 
Tipografiya-XVI-veka-Okolo-okna-stoyat-dva-naborschika-oni-nabirayut-litery-iz-kass.jpg

Տրամաբանական է, որ միայն արտադրանքի ավելցուկը և այլ երկրների կողմից ցանկությունը ձեռք բերել այդ ավելցուկը և փոխարենը վաճառել սեփական արտադրանքը բավարար չէ համաշխարհային տնտեսության գոյության մասին խոսելու համար, քանի որ դեռևս բաց էր մնում այդ ապրանքների տեղափոխության և հասցեատերերին հասցնելու խնդիրը, որը լուծվեց համաշխարհային երկաթուղային և ծովային տրանսպորտի զարգացուման շնորհիվ: Այսպիսով՝ համաշխարհային տնտեսության զարգացման երրորդ նախադրյալը տրանսպորտն էր և մասնավորապես շոգեքարշների ու շոգենավերի ստեղծումը: 
 
Նկարը վերաբերում է երկաթուղային տրանսպորտին: 
 
7686576856767666777.jpg 
 
Համաշխարհային տրանսպորտի զարգացմանը մեծապես նպաստեցին ինչպես աշխարհագրական մեծ հայտնագործությունները (ծովային նոր ուղիներ), այնպես Եվրոպան Ասիային կապող ցամաքային ուղիների կառուցումը:

Այսպիսով` համաշխարհային տնտեսությունն ուրվագծորեն կարելի է պատկերել եռանկյան տեսքով, որի գագաթներն են արտադրությունը, տրանսպորտը և շուկան:
 
համ, տնտե.jpg
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008