![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Ծաղկավոր բույսերի օրգանները: Արմատ
Բույսերի թագավորությունում ընդգրկված են \(320000\) տեսակի բույս:
Դրանցից \(280000\)-ը տարբերվում են նրանով, որ ունեն ծաղիկ:
![Flora collage.jpg](https://resources.cdn.imdproc.am/4b5484a4-8b95-4ae7-93d0-ac6475eb8e3d/Flora%20collage-w705.jpg)
Ծաղիկներով բույսերը կոչվում են ծաղկավոր կամ ծածկասերմ:
Ծաղկավոր բույսը կազմված է հետևյալ հիմնական խումբ օրգան համակարգերից.
- Վեգետատիվ կամ մարմնական: Ապահովում է բույսի գոյությունը` աճը, զարգացումը, սնուցումը, պաշտպանությունը, նյութափոխանակությունը:
- Գեներատիվ կամ սեռական:Ապահովում է բույսի սեռական բազմացումը` սեռական բջիջների միաձուլումը, պտուղների առաջացումը, սերմերի տարածումը:
Դրանք էլ կազմված են օրգաններից.
\(1\). Վեգետատիվ են`
- ցողունը
- տերևը
- արմատը
\(2\). Գեներատիվ են`
- ծաղիկը
- պտուղը
- սերմը
Բույսի օրգաններից է արմատը:
![roots2.png](https://resources.cdn.imdproc.am/b7df5a2a-1793-4247-be0f-41ed55122153/roots2-w678.png)
Խոտերը, խոտաբույսերը, թփերը, ծառերը անհնար է պատկերացնել առանց արմատների: Բույսն արմատներով ամրանում է հողում: Նրա շնորհիվ բույսը ողջ կյանքի ընթացքում ամուր կանգնած է իր տեղում:
Հատկապես խոր թափանցում են հողի մեջ ծառերի և թփերի արմատները, հասնում մեծ չափերի և ամուր պահում ծառի ծանր բունն ու տերևներով ճյուղերը:
Արմատն ունի կարևոր գործառույթներ`
- արմատը բույսը ամրացնում է հողին,
- արմատով բույսը հողից կլանում է ջուր և նրանում լուծված նյութեր,
- արմատի միջոցով բույսը կարող է բազմանալ:
Արմատները կարող են առաջանալ տարբեր կերպ.
2. Հավելյալ արմատները աճում են բույսի այլ օրգաններից:
3. Կողմնային արմատները աճում են գլխավոր և հավելյալ արմատներից:
![armat.jpg](https://resources.cdn.imdproc.am/f8513d0e-b399-4dda-b5ca-49b7643dd60c/armat-w477.jpg)
Ցանկացած բույս ունի արմատների այս տեսակներից: Դրանք քանակությամբ բազմաթիվ են և միասին հողում կազմում են արմատային համակարգ:
Գոյություն ունի երկու տիպի արմատային համակարգ.
1. Առանցքային
Այս դեպքում լավ զարգացած ու նկատելի է գլխավոր արմատը: Այն հաստ է, երկար, ամուր և առանցքի պես ամրացած է հողում: Նրանից աճում են մնացյալ թույլ զարգացած արմատները:
Այդպիսի արմատային համակարգ ունեն թրթնջուկը, լոբին, արևածաղիկը, գազարը:
![acarrots1.jpg](https://resources.cdn.imdproc.am/47f26f47-3125-4af1-9468-823d9993eb10/acarrots1-w500.jpg)
2. Փնջաձև
Այդպիսի արմատային համակարգ ունեն ցորենը, գարին, եգիպտացորենը, սոխը, սխտորը:
![920x920.jpg](https://resources.cdn.imdproc.am/f28010cc-7047-444a-a373-b1d7c465653b/920x920-w500.jpg)
Աղբյուրները
Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ., էջ 101-102
Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան , Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ հրատարակչություն, էջ 102-103
http://3.bp.blogspot.com/-mlSTVl8B46I/UNDcIdEdHkI/AAAAAAAABns/RhZ-v8pHvpA/s1600/Flora+collage.jpg
http://crosstownengineering.com/wp-content/uploads/2014/08/roots2.png
http://www.egeteka.ru/upload/medialibrary/d68/d68508e1fa203687be344b2707908c46.jpeg
https://treeonline.files.wordpress.com/2010/07/acarrots1.jpg?w=595
http://1nz17bt84m043x7gn7zotkyq.wpengine.netdna-cdn.com/wp-content/uploads/2014/10/dreamstime_m_20054697-2.jpg