![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Ծաղիկ, պտուղ, սերմ
Ծաղիկը բույսի օրգան է, որը կարճացած և ձևափոխված ընձյուղ է:
Ծաղիկը բույսի սեռական օրգանն է, որը նախատեսված է սեռական բազմացման համար:
![red-blossom.jpg](https://resources.cdn.imdproc.am/1ad859ad-7ff8-4275-839a-59f07cd4a93b/red-blossom-w541.jpg)
Ծաղկից առաջանում են բույսի պտուղները և սերմերը:
Պտուղը սեռական բազմացման հետևանքով առաջացող օրգան է, որը պարունակում է սերմեր:
Սերմերով բույսը տարածվում է բնության մեջ և բազմանում:
![3403_1.jpg](https://resources.cdn.imdproc.am/6aa19ea1-d207-4683-8b44-3d18c2606f90/3403_1-w367.jpg)
Ցողունին ծաղիկը միանում է ծաղկակոթով: Ծաղկակոթին հաջորդում է ծաղկակալը: Ծաղկակալի վրա են դասավորված ծաղկի բոլոր մասերը:
Արտաքինից մեզ համար տեսանելի է ծաղկի ծաղկապատը: Ծաղկապատը կազմված է բաժակաթերթերից և պսակաթերթերից: Բաժակաթերթերը կանաչ են և միասին կազմում են բաժակ:
Պսակաթերթերը ծաղկի գույնզգույն, վառվռուն թերթիկներն են, որոնք միասին կազմում են պսակ:
Ծաղկի ներսում գտնվում են նրա սեռական օրգանները:
![685px-Rose_hip_02_ies.jpg](https://resources.cdn.imdproc.am/023bcb49-fd3f-4b8e-8e76-049b6c1073e6/685px-Rose_hip_02_ies-w482.jpg)
Մի շարք բույսերում ծաղիկները խմբերով դասավորված են ցողունի վրա` առաջացնելով ծաղկաբույլեր:
Օրինակ
Կաղամբը, եղրևանին, ակացիան, ալոճենին, աստղածաղիկը, երեքնուկը, եղրևանի:
![img_2643.jpg](https://resources.cdn.imdproc.am/ebebd53b-8e17-4e6b-a2d4-079aea651ddf/img_2643-w492.jpg)
Սեռական բազմացումից հետո ծաղկի առանձին մասերից ձևավորվում է պտուղը:
Տերևներից պտղի մեջ հոսում են սննդանյութեր, որի շնորհիվ պտուղը հասունանում է: Պտուղը պաշտպանում է սերմերը անբարենպաստ եղանակից և նպաստում դրանց տարածմանը: Պտուղները լինում են շատ տարբեր` գույնով, ձևով, չափով, համով, ուտելի և ոչ ուտելի:Պտուղները լինում են.
ա. Չոր` կաղին, արջընկույզ, ընկույզ և այլն:
բ. Հյութալի` սալոր, խնձոր, տանձ և այլն:
գ. Հատապտուղ` հաղարջ, ազնվամորի, պոմիդոր և այլն:
դ. Կորիզապտուղ` բալ, դեղձ, ծիրան և այլն:
ե. Հատիկ` գարի, ցորեն, եգիպտացորեն և այլն:
զ. Ունդ` լոբի, ոլոռ, բակլա և այլն:
է. Տուփիկ` բամբակը, վուշը, կակաչը:
![0005NH9JHP6NQTX9-C122-F4.jpg](https://resources.cdn.imdproc.am/0951f9de-3912-4a19-b8ba-da1914d8a747/0005NH9JHP6NQTX9-C122-F4-w535.jpg)
Հաճախ սերմերը շատ հեռու են ընկնում այն բույսերից, որոնց վրա նրանք հասունացել են: Դա բացատրվում է նրանով, որ պտուղները և նրանցում եղած սերմերը տարածվում են`
- քամու միջոցով
- ինքնացրմամբ
- միջատների և կենդանիների շնորհիվ
- մարդու միջամտությամբ
Այն պտուղները, որոնք պարունակում են արժեքավոր նյութեր սնունդ են հանդիսանում մարդու համար: Տվյալ բույսերը կոչվում են պտղատու բույսեր: Մարդը հատուկ աճեցնում և խնամում է այդ բույսերը, որպեսզի ստանա դրանց արժեքավոր պտուղները:
Սերմից հողում ծլում, աճում և զարգանում է նոր բույս:
![semena_ukraine.jpg](https://resources.cdn.imdproc.am/38604507-fabd-45bd-b9b5-9864be62dbb9/semena_ukraine-w627.jpg)
Սերմը իր մեջ պարունակում է ապագա բույսի կենդանի սաղմը:
Սերմերում ևս կուտակվում են սննդարար նյութեր, որոնք անհրաժեշտ են սերմի սաղմին ծլելու և աճելու համար:
Օրինակ
Մեզ լավ ծանոթ ցորենի, եգիտացորենի չոր սերմերը հարուստ են սննդանյութերով: Այդ պատճառով մարդը դրանք օգտագործում է որպես սննդատեսակ:
Սերմերը միմյանցից տարբերվում են ձևով, չափով, գույնով, տարածման եղանակով:
Աղբյուրները
Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ., էջ 106-108
Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան , Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ հրատարակչություն, էջ 107-109
https://libreshot.com/wp-content/uploads/2014/06/red-blossom.jpg
https://dic.academic.ru/pictures/wiki/files/73/Illustration_Lilium_martagon0_clean.jpg
https://i.pinimg.com/736x/4d/8f/44/4d8f44189b1da29aed5aabe0810f3a29--rosehip-oil-facial-oil.jpg
http://bestfons.ru/_ph/19/801645864.jpg
https://www.healthylifestylesliving.com/wp-content/uploads/2017/03/10-essential-rules-of-healthy-living-post-image.jpg
http://vladam-seeds.com.ua/media/wysiwyg/pages/blog/semena_ukraine.jpg