![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
![1469008195.jpg](https://resources.cdn.imdproc.am/dd46e8e4-25be-46f1-bc0a-af3c4e877d45/1469008195-w600.jpg)
- օգտակար գործոններ
- վնասակար գործոններ
- և՛ օգտակար, և՛ վնասակար գործոններ
![443.jpg](https://resources.cdn.imdproc.am/84735cfd-fbe4-4f0a-88df-2980684228cd/443-w599.jpg)
![20-2.jpg](https://resources.cdn.imdproc.am/62d1e714-6ac7-4dab-84f0-27e0f1c3bdc6/20-2-w615.jpg)
Շարժողական բարձր ակտիվությունը. առավոտյան ֆիզիկական վարժությունները, չափավոր քայլքը, ֆիզիկական աշխատանքը, սպորտը առողջության ամրապնդման անհրաժեշտ գործոններ են:
Անընդհատ շփումը բնության հետ. զբոսանքները և շփումը բնության հետ նպաստում են մարդու առողջ կյանքին:
Հոգնածությունն օրգանիզմի բնականոն վիճակ է, որն ունի պաշտպանական դեր:
Տարբերում են մարդու երկու տիպի հոգնածություն`
ա. Ֆիզիկական հոգնածություն: Լարված ֆիզիկական աշխատանք կատարելիս մկանները հոգնում են և նվազում է դրանց աշխատունակությունը: Հոգնածության է հանգեցնում նաև միօրինակ աշխատանքը: Որոշակի ժամանակի ընթացքում հանգստից հետո մկանների աշխատունակությունը կրկին վերականգնվում է:
բ. Մտավոր հոգնածություն: Մտավոր գործունեությամբ լարված զբաղվելու հետևանքով թուլանում է ուշադրությունը, որն ընդմիջումից հետո ևս վերականգնվում է: Ընդմիջման ընթացքում կարելի է կատարել ֆիզիկական վարժություններ, դեմքը շփել սառը ջրով կամ անցնել այլ բնույթի գործունեության:
Երբ հանգիստը կամ ընդմիջումը բավարար չեն, զարգանում է գերհոգնածություն: Հոգնածությունը և գերհոգնածությունը խախտում են մարդու առողջությունը, հանգեցնում թուլության նաև՝ տարբեր հիվանդությունների զարգացմանը:
Գոյություն ունեն դպրոցականների սովորելու և հանգստի պահանջներ:
Դրանք ներառում են դպրոցականների օրվա ռեժիմը, շարժողական ակտիվության և մտածողական գործունեության չափավորումը, դրանց հերթափոխումը, հանգիստը և խաղը: