\(5\) տարբեր ազգությամբ մարդիկ ապրում են \(5\) տարբեր գույն ունեցող տներում, ուտում են \(5\) տարբեր մրգեր, պահում են \(5\) տարբեր կենդանիներ, խմում են \(5\) տարբեր ըմպելիքներ:
 
Դասամիջոցի խնդիր (1).png
  1. Նորվեգացին ապրում է առաջին տանը:
  2. Անգլիացին ապրում է կարմիր տանը:
  3. Կանաչ տունը գտնվում է սպիտակ տանից ձախ:
  4. Դանիացին թեյ է խմում:
  5. Նա, ով խաղող է ուտում, ապրում է այն մեկի կողքին, ով կատու ունի:
  6. Նա, ով ապրում է դեղին տանը, խնձոր է ուտում:
  7. Գերմանացին ուտում է տանձ:
  8. Նա, ով կենտրոնում է ապրում, կաթ է խմում:
  9. Խաղող ուտող անձի հարևանը ջուր է խմում:
  10. Նա, ով նարինջ է ուտում, թութակ ունի:
  11. Շվեդը ունի շուն:
  12. Նորվեգացին ապրում է կապույտ տան մոտակայքում:
  13. Նա, ով ձի ունի, ապրում է կապույտ տանը:
  14. Նա, ով ելակ է ուտում, հյութ է խմում:
  15. Կանաչ տանը սուրճ են խմում:
Նշված մարդկանցից ո՞վ է ձուկ պահում:
 
Հուշում. խնդիրը լուծելու համար օգտվեք թղթից և գրիչից ու անպայման կազմեք այսպիսի աղյուսակ:
 
Տան համար
\(1\)
\(2\)
\(3\)
\(4\)
\(5\)
Ազգություն
           
            
           
 
             
Տան գույնը
 
 
 
 
 
Միրգ
 
 
 
 
 
Կենդանի
 
 
 
 
 
Խմիչք
 
 
 
                    
 
Պատասխան՝